ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի հետ:
Երկուստեք կարեւորվել է երկկողմ հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման եւ զարգացման անհրաժեշտությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու եվրոպացի գործընկերների հետ քաղաքական երկխոսությունը:
Էդուարդ Շարմազանովը Լայնե Ռանդյարվին եւ էստոնացի խորհրդարանականներին հրավիրել է Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններին:
Էստոնացի իր գործընկերոջ հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին` Էդուարդ Շարմազանովն անթույալտրելի է համարել եւ դատապարտել Թուրքիայի վարքագիծը, մասնավորապես Հայաստանի ապօրինի շրջափակումը եւ հայ-թուրքական հաշտեցումը ԼՂ հակամարտության հետ շաղկապելը:
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահը Լայնե Ռանդյարվին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ