Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցեց Նիցցայի 71-րդ միջազգային տոնավաճառին

Մարտ 12,2015 17:11

Մարտի 7-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Ցուցահանդեսների պալատում տեղի ունեցավ Նիցցայի 71-րդ միջազգային տոնավաճառի բացումը:

Ամեն տարի Նիցցայի քաղաքապետարանը որոշում է կայացնում տոնավաճառին մասնակցելու համար հրավիրել Նիցցա քաղաքի հետ որևէ քույր քաղաքի: Այս տարի որոշվեց մեկ մակարդակով բարձրացնելու ներկայացուցչությունը` ներկայացնել ոչ թե Երևանը, այլ Հայաստանը` պատվո հյուրի կարգավիճակով:

Միջոցառմանը ներկա էին Նիցցայի քաղաքապետ, պատգամավոր, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի նախագահ Քրիստիան Էստրոզին, Նիցցայի փոխքաղաքապետեր, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Բերնարդ Կլեյնհոֆֆը և «Նիսէքսպո»-ի նախագահ Ֆրեդերիկ Ժուրդան-Գասին, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի ֆրանս-հայկական տնտեսական պալատի (CEFA) նախագահ Գառնիկ Մազմանյանը, դիվանագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Տոնավաճառի բացման ժապավենը կտրվեց Քրիստիան Էստրոզիի և Սամվել Լալայանի կողմից: Այնուհետև տեղի ունեցավ կենտրոնական մասում տեղակայված հայկական տաղավարի պաշտոնական բացման արարողությունը:

Նիցցայի քաղաքապետն իր խոսքում նշեց, որ միշտ պատրաստ է աջակցելու ցանկացած միջոցառման, որն իր նպաստը կբերի տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում ֆրաս-հայկական համագործակցության զարգացմանը: Քաղաքապետը հաջողություն մաղթեց կազմակերպիչներին և մասնակիցներին:

Հայկական տաղավարում ներկայացված էին Հայաստանի ձեռնարկությունների արտադրանքները` հյութեր, գինիներ, հայկական խոհանոց, հուշանվերներ: Տաղավարում մեծ տեղ էին գրավում նաև Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, տուրիզմի, բանկային, շինարարական, քարի արտադրության ու վերամշակման բաժինները:

«Nice matin» օրաթերթը հաջորդ օրվա համարում «Հայաստանը կամ սերը արվեստի նկատմամբ» վերնագրով լայնածավալ հոդված տպագրեց` նվիրված հայկական տաղավարին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031