Լրահոս
Օրվա լրահոսը

Financial Times. «Պարզ չէ ինչպես Ռուսաստանը կարձագանքի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա»

Մարտ 12,2015 17:13

Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի «սառած հակամարտությունը» թեժանում է, պատճառ դառնալով բռնությունների, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությունը, եւ կա վտանգ, որ այն ալիքի նման դուրս կգա Հարավային Կովկասի տարածքից: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կատարած անդրադարձում «Financial Times»-ը նշել է, որ հունվարին երկու կողմի ունեցած զոհերը այդ ամսվա համար ամենաշատն էին հրադադարի հաստատումից հետո: Այդ հակամարտությունը, ընդհանուր առմամբ մոտավորապես 20.000 մարդու կյանք է խլել:

Անցած տարվա 60 զոհերը, ըստ միջազգային մոնիտորինգների, ամենաշատն են վերջին 20 տարիների ընթացքում. «Վտանգը մեծանում է: Առաջին գծում առճակատումը ավելի վտանգավոր է դառնում: Այստեղ միայն դիպուկահարները չեն, որ խնդիր են առաջացնում: Ուղղաթիռների վրա հարձակումներ, հրետանի եւ այլն»,- ասում է եվրոպացի պաշտոնյաներից մեկը:

Պարբերականը նշում է, որ անցած տարի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի 3 հանդիպումները ոչ մի արդյունք չտվեցին: Փոխարենը երկու կողմերի ռազմական ծախսերը, քաղաքական անզիջողականությունը եւ պետական հովանավորությամբ իրականացվող քարոզչությունը ակտիվացնում են հակամարտությունը, որն էլ իր հերթին վնասում է ԵՄ-ին, Ռուսաստանին, Թուրքիային եւ ԱՄՆ-ին, որովհետեւ նավթի եւ գազի խողովակները, որոնք կարեւոր են Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, Ղարաբաղի առաջնագծին շատ մոտ են:

Պարոն Ալիեւի եւ նրա կառավարության դիվանագիտությունը այժմ ավելի ու ավելի շատ են դժգոհություն առաջացնում միջազգային ասպարեզում, քան նախորդ տարիներին: Ադրբեջանը վերջին տարիներին մեծացրել է իր ռազմական ծախսերը: Բաքվի հիմնական զենք մատակարարողներն են Իսրայելը եւ Ռուսաստանը:

Անդրադառնալով Հայաստանին՝ հոդվածագիրը նշել է, որ առեւտրային, ռազմական եւ քաղաքական հարցերում Հայաստանը ավելի շատ ասոցացված է Մոսկվայի հետ: Մասնավորապես նա առանձնացրել է Գյումրի ռուսական 102-րդ ռազմաբազան եւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:

Հոդվածագիրը հարց է բարձրացնում. «Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031