Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընթացները, որոնք այսօր  ընթանում են ԲՀԿ-ում, փաստում են, որ Հայաստանում կուսակցության կին ղեկավար լինելը հեշտ գործ չէ. Հ. Նաղդալյան

Մարտ 12,2015 17:08

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, կանանց խորհրդի նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ

-Տիկին Նաղդալյան, Դուք օրերս եք վերադարձել ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստից. կարո՞ղ եք մանրամասնել՝ ինչ հարցեր են քննարկվել, մասնավորապես՝ օրակարգում Հայաստանին առնչվող հարցեր եղե՞լ են, թե՞ ոչ։

-ԵԽ ԽՎ Մշտական հանձնաժողովն այն մարմինն է, որը պատասխանատու է ԵԽԽՎ լիագումար նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում աշխատանքների կազմակերպման համար, նախապատրաստում է հերթական լիագումար նիստերի օրակարգային նախագծերը, հրավիրյալների հարցերը եւ այլն: Մշտական հանձնաժողովում ընդգրկված են ԵԽԽՎ բյուրոյի անդամները, այսինքնª քաղաքական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները եւ ազգային պատվիրակությունների ղեկավարները: Բացի այդ, Մշտական հանձնաժողովի լիազորությունների տիրույթում են զեկույցների լսումները , քննարկումն եւ հաստատումը: Օրերս Փարիզում կայացած Մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանին առնչվող հարցեր չեն քննարկվել, չհաշված այն, որ հաստատվել են ԲՀԿ-ի կողմից պատվիրակության կազմում առաջարկվող անդամիª Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները, որը, ինչպես գիտեք, կփոխարինի Վահե Հովհաննիսյանին:

Օրակարգում ներառված էին նաեւ մի քանի հրատապ թեմաներ, որոնցից կառանձնացնեի ԵԽ ԽՎ  պատվիրակների եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Միքայել Լինքի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին հիմնականում ընտրություններին, ընտրական առաքելություններին վերաբերող խնդիրներ, այդ թվումª ընտրությունների ժամանակ այս կառույցների միջեւ համագործակցության հարցը£ Բավականին ակտիվ բանավեճ ծավալվեց Եվրոպական երկրներում ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ, ընդ  որումª հատկանշական է, որ քննարկումը  վերաբերում էր ոչ միայն, այսպես ասած, երիտասարդ դեմոկրատիաների, այլեւ կայացած ժողովրդավարական երկրներին£ Նշվեց, որ այդ երկրներում էլ կան որոշակի խնդիրներ, որոնց արժե ուշադրություն դարձնել դիտորդական առաքելությունների ժամանակ:

-Նիստի ընթացքում որեւէ անդրադարձ եղա՞վ Լեւոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերին հասցեագրված նամակին, որտեղ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները բողոքում էին «Բարգավաճի» դեմ «սանձազերծված» ճնշումների եւ հետապնդումների դեմ։

-Արդեն նշեցի, որ Մշտական հանձնաժողովի նիստում ԵԽԽՎ նախագահը ներկայացնում է նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքները£ Համենայն դեպս, տիկին Բրասսերը հարկ չհամարեց  անդրադառնալ այդ թեմային, գուցե նաեւ պատճառով, որ արդեն գրավոր պատասխանել էր մեր գործընկերների §նամակ-բողոքին¦: Հիշեցման կարգով ասեմ, որ ԵԽ ԽՎ ղեկավարը պատասխան նամակում խոսել էր ժողովրդավարության հիմնարար սկզբունքների մասին, որոնք որեւէ մեկս երբեւէ չենք էլ վիճարկելª ժողովրդավարական հասարակությունում բռնաճնշումների բացառում եւ այլն£

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում բուն փաստը՝ որ մեր պատվիրակության անդամները հին օրերի հանգույն փորձում են «միջազգայնացնել» մեր ներքին հարցերը՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող մեծուփոքր խնդիրները դարձնելով «միջազգային հարց»։

-Ես այն կարծիքին չեմ, թե ներսի հարցերը պետք է լուծել դրսի կամ, ինչպես մեզանում ընդունված է ասելª §Հայաստանի վրա տղա բերելու¦,  տվյալ դեպքումª §թուղթ բերելու¦ միջոցով£ Ավելին, խիստ կասկածում եմ, որ դա քաղաքական պայքարում հաջողելու կամ ներսում սեփական դիրքերն ամրապնդելու ամենաճիշտ ճանապարհն է: Անկեղծ ասած, նման  դեպքերում ցանկություն է առաջանում  հիշեցնել Ուինսթոն Չերչիլի հայտնի միտքը. երբ վերջինիս հարցրել են, թե ինչպես է  քաղաքական ասպարեզում հաջողությունների հասել, նա պատասխանել էª սեփական երկրում երբեք իշխանությանը չեմ գովել, իսկ երկրից դուրս գտնվելիս էլª սեփական երկրի իշխանությանը երբեք չեմ փնովել: Կարծում եմ, այստեղ իսկապես ե°ւ սովորելու, ե°ւ օրինակ վերցնելու բավական շատ բան կա:

Ինչ վերաբերում է §բռնաճնշումներին¦, այդ խոսակցությունները,  կարծում եմ, որեւէ հիմք  չունեն. Հանրապետականը միշտ եղել է  ժողովրդավարական արժեքների կողմնակից, եւ երբեք որեւէ քաղաքական ուժի հետ ուլտիմատումներով կամ §պրեսինգներով¦ չի խոսել ու չի խոսում£  Բոլոր գնահատականները, որոնք հնչեցվել են կոնկրետª ԲՀԿ-ի հասցեին, եղել են բացառապես քաղաքական եւ վերաբերել են քաղաքական երեւույթների:

-Ի դեպ, Ձեր բացակայության ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցավ բավական նշանակալի իրադարձություն. խոսքը ԲՀԿ-ում տեղի ունեցած «իշխանափոխության» մասին է։ «Բարգավաճը» ունի նոր առաջնորդ՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, որի առաջին գործերից մեկը կուսակցության կարգավիճակը հստակեցնելն էր. տիկին Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն դառնում է ընդդիմություն։

-Նախ, ուզում եմ շնորհավորել մեր գործընկերուհունª Նաիրա Զոհրաբյանին, §Բարգավաճ Հայաստան¦ կուսակցության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ£ Կարծում եմ, այն նվիրումը, ակտիվությունը, որ ինքը ցուցաբերել էª տարիներ շարունակ անդամակցելով ԲՀԿ-ինª այդ կուսակցության ստեղծման օրվանից, հավուր պատշաճի գնահատվեց եւ արժեւորվեց ինչպես ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից, որը առաջադրեց նրա թեկնածությունը, այնպես էլª իր կուսակիցների, որոնք հարգանքով ընդունեցին այդ առաջադրումը եւ ընտրեցին նրան, որպես կուսակցության ղեկավար: Իբրեւ կին քաղաքական գործիչ, ուզում եմ բոլորին կոչ անելª վեր կանգնել  կուսակցական, քաղաքական շահերից եւ ողջունել այս ընտրությունը:

Իհարկե, այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է Հայաստանում խոշորագույն երկրորդ կուսակցությանը, և գործընթացները, որոնք այսօր արդեն  ընթանում են ԲՀԿ-ում, բավականին խոսուն ձևով ներկայացնում են հնարավոր դժվարություններըª Հայաստանում կուսակցության ղեկավար, առավել եւսª կին ղեկավար լինելը հեշտ գործ չէ, ուստի տիկին Զոհրաբյանին ցանկանում եմ հաջողություն այդ դժվարին առաքելության ընթացքում£ Ուզում եմ նաեւ նշել, որ վերջին ժամանակներս կանանց դերակատարությունը Հայաստանում անշեղորեն բարձրանում է: Դրա հիմնական ցուցիչներից մեկը  քաղաքական դաշտում եւ խորհրդարանում կանանց ներկայության ընդլայնումն է£  Հիշեցնեմ, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով  միայն  Հանրապետականը էապես ավելացրեց կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում£  Դա մեր քաղաքական կամքի, մեր որդեգրած ուղեգծի, նաեւ ՀՀԿ ղեկավարությանª իր հանձնառություններին հավատարիմ լինելու արտացոլումն է: Մինչ օրս  կին լիդերները Հայաստանում շատ քիչ էին, եւ ընդ որումª որպես կանոն, դրանք այնպիսի կուսակցություններ էին, որոնք էական դերակատարություն քաղաքական դաշտում չեն ունեցել:

 Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031