Aravot.am-ի տեղեկություններով` Գյումրիում երկու օրվա ընթացքում կատարված սպանություններից, հնչած կրակոցներից հետո այսօր քաղաք են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները ու հատուկ ջոկատայինները: Հանցագործությունների բացահայտման ընթացքը հսկելու նպատակով մերթընդմերթ Գյումրի են գալիս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալները: Խուզարկվում են բոլոր կասկածելի անձանց բնակարանները՝ հանցագործներին հայտնաբերելու նպատակով:
Մեր տեղեկություններով՝ խուզարկություններ են կատարվում նաև Գյումրու Շիրակացի փողոցում բնակվող թաղային հեղինակությունների տներում, այսինքն այն թաղում, որտեղ բնակվել է 34-ամյա Սամվել Հակոբյանը:
Ի դեպ, Շիրակի մարզի իրավապահները հավաստիացնում են, որ երկու մտերիմ ընկերների՝ Քրիստ Վարդանյանի ու Սամվել Հակոբյանի սպանությունների փաստով այս պահի դրությամբ ո՛չ ձերբակալված կա, ո՛չ էլ հետախուզվող: Այս երկու տղաների սպանության գործով կան մի քանի կասկածյալներ, սակայն դատավարական կարգավիճակ ունեցող կասկածյալներ դեռ չկան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ձեվ մի տվեք ձեզ ուզում էք ցույց տալ թէ բանից բեխաբար էք եթե դա այդպես է ապա ավելի վատ ձեզ համար