Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մարտի 12-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե ԲՀԿ խմբակցության 9 անդամ դիմել է ՕԵԿ-ին:
Aravot.am-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանից հետաքրքրվեց՝ արդյոք հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, նա պատասխանեց. «Եթե մարդ կարող է հավատալ Ադիբեկյանի հայտարարություններին, դա արդեն աբսուրդի դաշտից է: Ինչ վերաբերում է պատգամավորների ՕԵԿ դիմելուն՝ ես կարծում եմ, որ նման բան չի եղել եւ չի կարող լինել: Նման բաները ես ոչ թե հերքում եմ, այլ համարում եմ, որ աբսուրդ է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ