Լրահոս
Օրվա լրահոսը

Գայ-Ակնաշեն ավտոճանապարհի վիճակը բարելավվել է

Մարտ 12,2015 16:16

ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ-Գայ-Ակնաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գայ-Ակնաշեն 0,67 կմ երկարությամբ հատվածի վիճակը հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել է:

Ճանապարհը տարիներ շարունակ չի վերանորոգվել, ինչի հետևանքով ճանապարհահատվածի սկզբնարմատում ասֆալտբետոնե պատվածքը բացակայում էր: Առաջացած խորքային փոսերը խոչընդոտում էին անվտանգ երթևեկությանը, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում գոյություն ունեցող ծածկի վրա առաջացել էին լայնական, երկայնական և ցանցավոր  ճաքեր: Բացակայում էին իջատեղերը, մայթերը և ճանապարհային նշանները:

«Կուարլին» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն իրականացրել են ճանապարհի սկզբնական հատվածի վերակառուցման, գոյություն ունեցող ասֆալտբետոնե պատվածքի փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ: Կատարել են մայթերի, ուղիների և մուտքերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ինչպես նաև նշագծման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացվել են «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով: Պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 81.900.000 ՀՀ դրամ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031