Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիք. «Մենք մանրակրկիտ աշխատում ենք նախագահների հերթական հանդիպման օրակարգի վրա». APA

Մարտ 12,2015 15:59

«Իրավիճակը շփման գծում շարունակում է լարված մնալ, բայց հունվարի վերջից սկսած այն կայունացել է: Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը, որպեսզի բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն»,- այս մասին ադրբեջանական APA.az գործակալության հետ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ջեյմս Ուորլիքը նշել է, որ հանդիպումների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հավատարմությունը եւ հայտարարել են, որ հաշվի կառնեն հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին իրենց առաջարկությունները. «Մեր առաջարկությունները կկանխարգելեն միջադեպերը, որոնք կարող են լարվածությունը ավելացնել: Մենք հույս ունենք, որ կողմերը կկարողանան համաձայնություն գալ այս եւ այլ հարցերով»:

Խոսելով ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների մասին՝ համանախագահը ասել է, որ իրենք հույս ունեն, որ երկու կողմում ձերբակալված մարդկանց ազատ արձակումը կարեւոր մարդասիրական քայլ կլինի:

Բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի պնդումների առնչությամբ Ուորլիքն ասել է, որ բանակցությունների գործում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության հետաքրքրությունները. «Հենց այդ նպատակով են համանախագահները այցելում Լեռնային Ղարաբաղ, հանդիպում դե ֆակտո իշխանությունների հետ եւ այլ մարդկանց հետ:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպմանը՝ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը նախագահները հայտարարել են, որ իրենք կողմ են 2015 թվականին բանակցությունների զարգացմանը: «Համանախագահների հետ վերջին հանդիպման ընթացքում նախագահները այս տարվա ընթացքում հանդիպելու պատրաստակամություն են հայտնել: Մենք արտաքին գործերի նախարարների հետ համատեղ աշխատում ենք կողմերի միջեւ տարաձայնությունները քչացնելու եւ հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031