Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. Միջադեպերի ակտիվացման պատճառ կարող է հանդիսանալ տնտեսական աճը

Մարտ 12,2015 15:41

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մարտի 12-ին «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով վերջերս Հայաստանում տեղի ունեցող քրեական միջադեպերի մասին, ասաց, որ իր կարծիքով խնդիրը նրանում է, որ Հայաստանում մեծ քանակությամբ չգրանցված զենք կա, եւ ոչ ոք չի վերահսկում դա:

«Քաղաքական պաստառ պետք է տեսնել միայն նրանում, որ պետությունում նման երեւույթների կանխարգելումը թույլ է: Ես Վանո Սիրադեղյանին հարգում եմ միայն նրա համար, որ նա 24 ժամ տվեց կազմակերպված հանցագործներին կա՛մ բիզնես մտնելու համար, կա՛մ Հայաստանից գնալու, եւ առ այսօր Հայաստանում կազմակերպված հանցագործություն չի գրանցվել, կան անհատական հանցագործներ, խմբակցություններ գրեթե չկան»,- ասաց նա:

Նրա խոսքերով, միջադեպերի ակտիվացման պատճառ կարող է հանդիսանալ տնտեսական աճը. տնտեսական աճի շնորհիվ շատ բան կա գողանալու համար. «5 տարվա ընթացքում միայն մանրածախ ոլորտը 400 միլիոնով աճել է, սպասարկման ոլորտը եւս մեծ նշանակություն ունի, սա մեծ հետաքրքրություն ունի պայքարի համար, այստեղ քաղաքական դրդապատճառներ չկան: Միայն երբ մարդ տեղական ինքնավարման մարմնի ղեկավար է դառնում, նրա մոտ ավելի մեծ է օգտվելու հնարավորությունները: Ուրեմն՝ տնտեսականի տակ միշտ քաղաքականի պաստառ կա, քաղաքականի տակ՝ տնտեսականի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031