Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Հայաստանում ընթացել է ընտրանիների`էլիտաների, ապուշացում եվ գնում» (Տեսանյութ)

Մարտ 12,2015 15:43

«Հայաստանում ընթացել է ընտրանիների `էլիտաների, ապուշացում եվ գնում, դրա համար էլ բոլորը խոսում են Մինսկի խմբից եւ փոխզիջումներից, բայց չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը խորհրդային օրենքներով չի անկախացել, որ հիմա էլ ինչ-ինչ պահանջներ ունի»,- այսօր Թեքեյան մշակութային կենտրոնում կարծիք հայտնեց «Հայաստան» նախաձեռնության համակարգողներից Աշոտ Մանուչարյանը`փորձելով բացատրել «աշխարհի կառավարիչների» կողմից կիրառվող «հիբրիդային պատերազմների առանձնահատկությունը» : Ադրբեջանում, Վարաստանում, մյուս երկրներում էլ այլ կերպ է եղել ապուշացումն ու գնումը՝ կարծում է բանախոսը` հավելելով, որ դրա պատճառը ժողովուրդներին միմյանց դեմ հանելն է, որպեսզի լրացուցիչ բանակներ եւ ծախսեր չարվեն`նրանց ոչնչացնելու համար. «Իրենք իրար թող ոչնչացնեն»:

Նա խոսեց «Գոբլի ծրագրից» եւ եզրակացրեց, որ դա Հայաստանի համար ավարտվեց «հոկտեմբերի 27»-ով: Ըստ նրա, 1997-ի փակ բանակցությունները Հայաստանի ղեկավարության հետ վկայում են, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարողացան հայկական էլիտային համոզել, որ «Գոբլի ծրագիրը» Հայաստանի փրկությունն է:

Բանախոսը երկար եւ մանրամասն վերլուծեց ղարաբաղյան պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանցում աշխարհաքաղաքական կենտրոնների դերակատարությունը:

«Ամերիկացիները հիմա ինձ հարցնում են`ինչո՞ւ եք այդքան հակաամերիկյան, ես ասում եմ, որովհետեւ խաբում եք: 1993-ին ԱՄՆ-ը չթողեց Ալիեւի հետ մենք մեր ծրագրերը իրականացնենք՝ խոստանալով խաղաղություն: Բայց դա չեղավ, հետո մարտերն ավելի թեժացան: Հազար զինվոր մենք ենք կորցրել, տասը հազար Ադրբեջանը`Քելբաջարում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Իսկ Ծրագիրը`Ադրբեջանը եւ Վրաստանը կոնֆեդերատիվ տարածքի վերածելն էր, որոնք Հայաստանի հետ դառնալու էին Կովկասյան կոնֆեդերացիա եւ Հայաստանին բարեկամ էր դարձնելու Ադրբեջանին: Հետագայում անգամ Սահակաշվիլին առաջարկեց Կովկասյան կոնֆեդերատիվ պետություններ ստեղծել`տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար, նաեւ բնիկ փոքր ժողովուրդների ճակատագիրն ապահովելու: Դա էլ հաջողություն չունեցավ:

Այ մանրամասները` տեսանյութում

«Այսպես չի կարող շարունակվել, թշնամանքը չի կարող երկար տեւել: Եթե տարածաշրջանում չկարողանանք բերել խաղաղության եւ զարգացման, մեր զինվորի հարցը չենք կարող լուծել: Ի՞նչու է համաշխարհային կառավարման համակարգն արգելել հայերի բնակեցումը ազատագրված տարածքներում: Նույնը`ուդիներին, թալիշներին եւ մյուս բնիկ ժողովուրդներին: Նրանց թույլ են տալիս ապրել Նյու-Յորքում, բայց ոչ ազատագրված տարածքներում: Դրանք պահվում են որպես կոնֆլիկտային տարածքներ»,- եզրահանգեց բանախոսը` հավելելով, որ ազատագրված տարածքների բնակեցման գործընթացը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությունը: Ասաց նաեւ, որ բնիկ ժողովուրդների հարցը պիտի բարձրացվի, նրանց պահպանության կոմիտեներ պիտի լինեն, դա էլ կլուծի մեր զրինվորների հարցը սահմանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031