Ռուսաստանի իշխանությունները սպառնում են քրեական մեղադրանքներ առաջադրել իրավապաշտպան ակտիվիստներ Եվա Մերկաչեւայի եւ Անդրեյ Բաբուշկինի նկատմամբ, ովքեր հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող երկու տղամարդիկ բռնության են ենթարկվել: Այս մասին հայտնում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը եւ հավելում, որ այս հանգամանքը կասկածի տակ է դնում հետաքննության արդարությունը:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ասում է, որ Զաուր Դադաեւի եւ Շահիդ Գուբաշեւի նկատմամբ իրականցված բռնությունների մասին պնդող հաղորդագրությունները կարող են «խանգարել համապարփակ, ամբողջական եւ օբյեկտիվ քննություն կատարելու քննիչների փորձերը»:
«Amnesty International»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Դալհուիսենը նշել է. «Ծիծաղելի է խոշտանգման նման լուրջ հանցանքի մասին հայտնողներին սպառնալ իրավական գործողություններով: Եթե անտեսվեն այն լուրջ մեղադրանքները, որ խոստովանություն ստանալու համար խոշտանգումներ են եղել, Ռուսաստանի դատական համակարգը ամբողջական ծաղր կդառնա: Դրանք պետք է լուրջ ընդունվեն եւ ամբողջական, անհապաղ, անկախ ու արդյունավետ ուսումնասիրվեն»:
Նա նաեւ հավելել է, որ, համադրելով այս մեղադրանքները այն զեկույցների հետ, որ Զաուր Դադաեւին թույլ չեն տվել հանդիպել իր ընտանիքի փաստաբանի հետ, փոխարենը առաջարկել են պետության կողմից տրամադրվող փաստաբանին տեսնել, «շատ լուրջ հարցեր է առաջանում այս գործընթացների արդարության վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ