«Ի՞նչն է հանգեցրել նրան, որ զինադադարի կնքումից 25 տարի անց մենք այն աստիճան չենք ամրացրել մեր բանակը, բանակի բարոյահոգեբանական վիճակը, ժողովրդի սերը`բանակի նկատմամբ»,- այսօր Թեքեյան մշակութային կենտրոնում այս մտահոգությունները բարձրացրեց ղարաբաղյան պատերազմի հրամանատարներից Խաչիկ Ավետիսյանը` «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ: Քննարկման թեման էր` «Իրավիճակը ՀՀ (ԼՂՀ) սահմաններում և կառավարման համակարգի խնդիրները»:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Հայաստան» նախաձեռնության համակարգողներից Աշոտ Մանուչարյանն իր ելույթում նկատեց, որ դահլիճում նստած է Հայաստանի անկախությունը հռչակած խորհրդարանի կազմը, որը ամենալավ պառլամենտն է եղել, եւ որը սրընթաց բերեց այն վիճակին, որում հիմա ենք: «Այն ժամանակ մենք շատ բան չգիտեինք, բայց հիմա մեր փորձով, իմացությամբ պետք է այս իրավիճակից դուրս բերենք երկիրը»,- ասաց բանախոսը: Առկա իրավիճակը նա չի համարում «հայի բախտի» արդյունք, այլ աշխարհում ընթացող գործընթացներն, ըստ նրա վկայում են այն մասին, որ մարդիկ գրագիտացել են եւ չեն համակերպվում կոռուպցիոն համակարգերի հետ: Դրսեւորումներն ամեն տեղ յուրովի են:
Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ