Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի առաջարկած գրեթե բոլոր կետերն ընդունել է

Մարտ 12,2015 14:42

Արծվիկ Մինասյանը՝ նախագահի հետ հանդիպման մասին:

Այսօր նախագահականից հայտնել են , որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ ՀՅԴ-ի:

Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է քննարկվել նախագահի հետ այդ հանդիպման ընթացքում: Նա պատասխանեց. «Մենք հրապարակել ենք հայեցակարգի վերաբերյալ մեր առաջարկությունները: Մինչեւ նախագահի կողմից հայեցակարգին հավանություն տալը անհրաժեշտ էր, որպեսզի մեր տեսակետները քննարկվեին նախագահի հետ: Այս պահի դրությամբ արձանագրենք, որ գրեթե բոլոր կետերում կա փոխադարձ ընկալում, եւ մեր աաջարկությունները գրեթե ամբողջությամբ իրացման ենթակա են: Ճանապարհային քարտեզը եւ ժամկետները բոլոր կետերով դեռեւս քննարկման փուլում են: Այն մասով, որ այստեղ սահմանադական բարեփոխումների անհրաժեշտություն կա, լիակատար համաձայնություն է, երկրորդ՝ շեշտադրումները տնտեսական, քաղաքական, մարդու իրավունքների, ՏԻՄ համակարգում, դատական համակարգում,  իշխանությունների թեւերի հավասաակշռման եւ փոխադարձ զսպումների ոլորտներում, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ ունենալու հարցում մեծամասամբ համընկնում են մեր մոտեցումները: Կոնկրետ տեքստերը մասնագիտական հանձնաժողովը պետք է անի: Կախված նրանից, թե մյուս քաղաքական ուժերի տեսակետներն ինչպեսի՞ն կլինեն, եւ ՀՀ նախագահի արձագանքը ինչպես կլինի, արդեն դրանից հետո պարզ կլինեն թե՛ ժամկետները, թե՛ սահմանադրական փոփոխությունների բուն տեքստի մշակման փուլայնությունը»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ հաճախ Սահմանադրական փոփոխությունները ներկայացվում են մի ամբողջություն, առանց մանրամասների. «Այն, որ ՀՀ պառլամենտի ընտրությունների հիմքը 100 տոկոս համամասնական ընտրակարգն է, այստեղ տարաձայնություն չկա: Ժամկետների առւմով կան քննարկումներ,թե քանի փուլերով եւ ինչ ժամկետներում պետք է լինի: Դեռեւս վերջնականացված չեն: Սահմանադրական փոփոխությունների հստակ ազդակը վերաբերում է քաղաքական համակարգի առողջացմանը: Ցավում եմ, որ հաճախ շատ պրիմիտիվ մակարդակի վրա է դրվում սահմանադրական փփոխությունների հարցը՝ կառավարման փոփոխությունների հարց: Դա մեր առօրյան է, մեր կյանքն է: Մարդիկ չեն պատկերացնում սահմանադրական փոփոխությունների դրական ազդեցությունը մեր կյանքի վրա: Մենք չենք պնդում, որ հանրաքվեի հաջորդ օրը քաղաքացին սկսելու է լավ, հարուստ ապրել, չէ: Բայց սկսվում է  պրոցես, գործընթաց, որտեղ քաղաքացին ինքն իրեն իրացված է զգալու: Դրա երաշխավորը հենց կառավարման խորհրդարանական համակարգն է լինելու»:

Հարցին՝ ասացիք, որ գրեթե բոլոր կետերի շուրջ նախագահի հետ համաձայնության եք եկել, կոնկրետ ո՞ր կետի շուրջ համաձայնության չեք եկել՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չեմ ասի, որովհետեւ քննարկումները դեռեւս շարւնակվում են: ժամանակից շուտ հրապարակել այդ ամենը, չեմ կարծում, որ ճիշտ է, արդյունավետ է: Մենք շարունակում ենք քաղաքական քննարկումները, նախագահը շարունակում է կոնսուլտացիաները այլ քաղաքական ուժերի հետ: Մենք կունենանք լիարժեք պատկեր, դրա մասին հստակ կխոսենք բոլոր կետերի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ի հարկ է կ՝ընդունի-մարդիկը փորձառութիւն ունին երիտթուրքերու օրերէն
    եռեակ-քառեակ խաղացին եւ հասան իրենց նպատակներուն։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031