Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Յազիչյան. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կատարվող աշխատանքները պետք է վաղուց սկսված լինեին» (Տեսանյութ) 

Մարտ 12,2015 14:24

Պատմաբան Գեւորգ Յազիչյանը մարտի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում նշեց, որ դժգոհ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կատարված աշխատանքներից:

«Ցավոք սրտի, պետական հանձնաժողովը մոռացել է երկու կարեւոր գործառույթներ իրականացնել: Առաջինը՝ բոլոր աշխատանքների լուրջ համակարգումն է. տարբեր երկրներում լինում են տարբեր ձեռնարկներ, բայց դրանք համակարգող միասնական մարմին չկա, լավագույն դեպքում՝ ի գիտություն տեղեկացնում է պետական հանձնաժողովում: Երկրորդը՝ սեւ գործեր կատարողի ինստիտուտն է մոռացվել»,-ասաց նա:

Նա համարում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կատարվող աշխատանքները պետք է վաղուց սկսված լինեին, եւ 100-րդ տարելիցից հետո պետք է չավարտվեն. «Ես առայժմ կատարվող աշխատանքներ չեմ տեսնում, ավելի շուտ՝ հռչակագրային, համերգային միջոցառումներ են ավելի շատ, մինչդեռ քաղաքական կողմը շատ անբավարար է: Ավելի շուտ զգացական, բարոյական բավարարման մասին ենք մենք խոսում, քան մեր քաղաքական պահանջները ներկայացնելու խնդրի մասին»:

Անդրադառնալով Համահայկական հռչակագրին՝ պարոն Յազիչյանը նշեց, որ դրանից էլ է դժգոհ. «Անվանումից էլ եմ դժգոհ. Դա կոչվում է Համահայկական հռչակագիր, ես հայ եմ, եւ եթե ես համաձայն չեմ, նշանակում է՝ հռչակագիրը համահայկական չի կարող լինել կամ՝ Համահայկական -1: Մինչեւ այսօր ինձ չի բավարարում ընտրված նշանաբանը՝ հիշիր եւ պահանջիր, բայց ի՞նչն ենք հիշում եւ պահանջում, հիշո՞ւմ ենք միայն Հայոց ցեղասպանությունը եւ պահանջում ենք այդ ցեղասպանության միջազգային ճանաչումը, վե՞րջ, սա՞ է մեր պահանջը: Կամ ինչ-որ լղոզված ասում ենք՝ հատուցում ենք պահանջում, ի՞նչ հատուցում, հստակ պետք է ասենք, թափանցիկ՝ առանց ձգձգումների, առանց դիվանագիտական ձեւակերպումների»:

Մանրամասները՝   տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031