Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Շրջանառության հարկի մասին օրենքի վերջնական տարբերակը չի գտնվել»

Մարտ 12,2015 13:12

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում, անդրադառնալով «Շրջանառության հարկի» մասին փոփոխված օրենքին, որի համաձայն, փաստաթղթեր չներկայացնելու դեպքում տնտեսվարողները վճարում են հինգ տոկոս շրջանառության հարկ, ասաց որ, չնայած օրենքը բավականին երկար քննարկումներ է անցել, կարծես թե դրա վերջնական տարբերակը չի գտնվել, քանի որ այն կրկին կարիք ունի փոփոխությունների։

«Կարծես թե տնտեսվարողները այդ փոփոխությանը պատրատ էին, քանի որ փաստաթուղթ ձեռք բերելը այնքան էլ հեշտ չէ։ Մեր տնտեսությունը ստվերային է, եւ ստվերայնությունը մեծ տոկոս է կազմում, եւ գնալ ու պահաջել այդ ներմուծողներից փաստաթուղթ՝ տնտեսվարողները պատշաճ չէին համարում»,- կարծում է պարոն Սաֆարյանը։ Սակայն, ըստ Վազգեն Սաֆարյանի առաջարկած տարբերակի, շրջանառության հարկը պիտի պարզեցվի. «Պետք է տնտեսվարողներին հնարավորություն տրվի ավելի լավ հարկային մեխանիզմ ընտրել եւ հնարավորություն տալ հաստատագրված վճարի անցնել, քանի որ հարկային տեսուչների այցն էլ մյուս կողմից է անհանգստացնում տնտեսվարողներին»։

50 միլիարդ դրամի արտահանում ապահովողների համար շահութահարկի իջեցմանն անդրադառնալով՝ պարոն Սաֆարյանն  ասաց, որ այդ օրենքն ընդունվել է ընդամենը մեկ- երկու հիմնարկի համար. «Սակայն բոլոր արտահանողների համար էլ պետք էր մշակել դիֆերենցված մոտեցում, օրինակ, 10 միլիարդ դրամի ապրանք արտահանողին էլ պետք է տրվի որոշակի արտոնություն»։

Ասուլիսին Վազգեն Սաֆարյանը խոսեց 2015 թվականին գրանցված տնտեսական ցուցանիշի մասին. «Հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները շատ մտահոգիչ են, պակասել են ներմուծման եւ արտահանման ծավալները, պատճառն էլ այն է, որ հունվար ամսվա առաջին տաս օրերը եղել են ոչ աշխատանքային։ Ռուսական շուկա մեր արտահանման ծավալները նույնպես կտրուկ նվազել են՝ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված։ Մասնավորապես կոնյակ եւ գինի արտադրողները արտահանում էին արդեն շահույթ չակնկալելով, սակայն արտահանում էին շուկան չկորցելու նպատակով, քանի որ շուկա մտնելը ավելի դժվար է»։

Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ Ուկրաինայում դրությունը կարգավորվելուց հետո միայն հնրավավոր կլինի վերականգնել արտահանման ծավալները։

Այս տարվա ընթացքում ընդամնեը 87 միլիարդ դրամի արդյունաբերական ապրանքներ են արտադրվել, ինչը, ըստ բանախոսի, շատ ցածր ցուցանիշ է։

Վազգեն Սաֆարյանը նաեւ տեղեկացրեց, որ «Նաիրիտ» գործարանի վերագերծարկման նպատակով բանակցություններ են տարվում Չինաստանի հետ՝ ներդրողներ ներգրավելու համար. «Փոխանակ մտածենք «Նաիրիտի» վերագործարկման մասին, մենք համաշխարհային բանկից աուդիտորներ ենք հրավիրում, որպեսզի ասեն՝  «Նաիրիտը» կաշխատի՞, թե՞ ոչ»։

Ինչպես նաեւ պարոն Սաֆարյանը նամակ է պատրաստել չինական ընկերություններին՝  երկաթգծային հաղորդակցմամբ մետաքսի ճանապարհը վերականգնելու մասին։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031