ՀՀ կառավարությունը տարեվերջին հավանություն տվեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծին, ըստ որի ՀՀ տարածքում օրական 30 տոննա եւ ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրը պարտադիր պետք է «հարստացվի» պրեմիքսներով (ըստ Առողջապահության Միջազգային Կազմակերպության տվյալների՝ երկաթով, ֆոլաթթվով, ցինկով, A, B վիտամիններով), իսկ այդ պահանջը չկատարող տնտեսվարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով։
Այս օրենքի ուժով պարտադիր հարստացման ենթակա ալյուրը կազմում է շուկայում իրացվող ալյուրի 80-85%-ը։ Այսինքն՝ օրենքը չի տարածվելու հիմնականում գյուղական վայրերում գործող փոքր հզորության ալրաղացների վրա։ Այդ գաղափարն ընդդիմախոսների պակաս չունեցավ, սակայն հետաքրքրական է, որ այդ խնդրով սկսեցին մտահոգվել նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր, մեղմ ասած, փոքր-ինչ հեռու են հացի հարստացման տեխնոլոգիաներից։ Սուր քննադատների շարքում է նաեւ հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, որը վերջերս ասուլիս է տալիս բացառապես այդ թեմայով։ Հետաքրքրական է, որ Ստամբոլցյանը գտել է նաեւ համախոհ կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանին, որն Ստամբոլցյանի հետ միասին բոյկոտում է այդ նախագիծը։
Ընդ որում՝ Խաչիկ Ստամբոլցյանը դժգոհում է, թե ծրագիրը պետք է իրականացվի միայն այն պատճառով, քանի որ շահագրգիռ կողմեր կան, սակայն նրանց նպատակները, ըստ Ստամբոլցյանի, դեռ պարզ չեն։ Իսկ թե ինչ նպատակներ է հետապնդում հենց ինքը՝ Ստամբոլցյանը, «Չորրորդ իշխանությունը» պարզել է իր հավաստի աղբյուրներից։
Ինչպես նշում են «Չորրորդ իշխանության» աղբյուրները, օրերս Ստամբոլցյանը դիմել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին եւ հանդիպում պահանջել։ Հանդիպման ընթացքում Ստամբոլցյանը նախարարին առաջարկել է շահավետ մի բիզնես ծրագիր։ Նախ Ստամբոլցյանը նախարարին պատմել է դրա էության մասին, ըստ որի՝ ինքը եւ Սելիմյանը դեռ մի քանի տարի առաջ բարձրաձայնել էին ալյուրի հարստացման մի աննախադեպ ծրագրի մասին եւ նույնիսկ տարբեր փորձերի
Կարդացեք նաև
միջոցով ստուգել դրա արդյունավետությունը:
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում