Իսլանդիայում մեկնարկած Ռեյլյավիկ օփենում Հայաստանից հանդես են գալիս շախմատի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանն ու Սերգեյ Մելքումյանը: Երեք տուրից հետո Հայաստանի գործող չեմպիոն Հրանտ Մելքումյանը 2,5 միավորով 20-րդն է, իսկ Սերգեյ Մովսիսյանը վաստակել է 2,0 միավոր եւ ընթանում է 48-րդ հորիզոնականում:
Հայաստանցի եւս երկու գրոսմայստերներ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը (նկարում) եւ Հովհաննես Գաբուզյանը, պատրաստվում են մարտի 27-ին Մոսկվայում մեկնարկող «Aeroflot Open 2015» միջազգային մրցաշարին, որտեղ հանդես գալու հայտ ներկայացրած 52 շախմատիստներից 48-ը կրում է գրոսմայստերի կոչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess-news.ru-ի