Իշխող Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ-ի «հնաբնակ» անդամներից մեկը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, դուրս է եկել կուսակցությունից։ «ՉԻ»-ի հետ զրույցում Պետրոսյանն ասաց, թե «ոչ գնում է, ոչ գալիս է, ոչ մասնակցում է կուսակցության աշխատանքային հանդիպումներին»։
Թե ի՞նչն է պատճառը, որ 2003-ից ՀՀԿ անդամ դարձած Ռաֆիկ Պետրոսյանը հարազատ կուսակցությունից հրաժարվել է, նախկին պատգամավորը անձամբ չի շտապում փակագծերը բացել, չի հայտնում, թե երբվանից է դուրս եկել։ «Էհ, հիմա ի՞նչ նշանակություն ունի՝ ինչն է պատճառը, ասում եմ, որ էլ քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ գնում, չեմ գալիս…»,- ասաց նախկին պատգամավորը։ Մեր հարցին, թե հիասթափվե՞լ եք ՀՀԿ-ից, Պետրոսյանը բացասական պատասխան տվեց, ապա հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում