Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտագաղթի մասին կորած զեկույցի հետքերով. «Ժողովուրդ»

Մարտ 12,2015 11:37

Այո տարվա առաջին երկու ամիսների տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում արտագաղթի տեմպերը ոչ միայն չեն նվազել մեր երկրում, այլեւ ընդհակառակը՝ շարունակելու են աճել։ Ինչպես հայտնի է՝ մինչեւ 2012 թվականը Սերժ Սարգսյանը եւ ընդհանրապես ՀՀ իշխանությունները հերքում էին, թե Հայաստանից արտագաղթ կա, եւ պնդում էին, որ մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ գարնանը մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ աշնանը նորից վերադառնում։

Հետագայում, երբ բանը բանից անցավ, եւ այլեւս անհնար էր հերքել արտագաղթի փաստը, սկսեցին հայտարարել, թե, հա՛, կա, բայց այդքան էլ սարսափելի չէ, որքան որ մամուլն ու ընդդիմադիր գործիչներն են այն ներկայացնում։ ՀՀ իշխանությունները նույնիսկ հաջողացրին մեկ միլիոն դրամաշնորհ «կպցնել»՝ արտագաղթը կանխելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու համար։ Ի դեպ, նշված գումարը հատկացրել էր Եվրամիությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։

Հետագայում այդպես էլ հայտնի չդարձավ, թե այդ գումարը ինչ նպատակներով ծախսվեց, եւ արդյո՞ք դրա շնորհիվ գոնե մեկ պոտենցիալ արտագաղթող հրաժարվեց իր մտադրությունից: «Ժողովուրդ»-ը այս խնդրին բազմիցս անդրադարձել է, բայց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունն այդպես էլ հստակ չի պարզաբանել, թե մեկ միլիոն եվրոն ինչ են արել։ Իսկ 2013-ի ամռանը ՀՀ Կառավարությունը 14 միլիոն դրամ հատկացրեց, որպեսզի ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը մասնագիտական հետազոտություն անցկացնի՝ արտագաղթի պատճառները պարզելու համար։ Այդ հետազոտությունը դեռեւս անցած՝ 2014 թվականի սկզբից պատրաստ է, սակայն այն այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեց։ Ակնհայտ է, որ հետազոտության արդյունքները, մեղմ ասած, ոչ մի լավ բան չէին խոստանում, եւ ՀՀ իշխանությունները որոշել էին «ծածկադմփոց» անել, որպեսզի թեման լայն տարածում չստանար:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031