Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը զանգահարել է ԼՂՀ փոխխոսնակին. «Ժողովուրդ»

Մարտ 12,2015 11:25
samvel babayan

ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բուբայանն առաջնորդելու է ԼՂՀ ընդդիմությանը, իրականությանը չեն համապատասխանում։ Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը օրերս հեռախոսազրույց է ունեցել Ս. Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին տեղեկացրել է։

– Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԼՂՀ իշխանությունները մտահոգված են այն բանից, որ խորհրդարանական ընտրություններին որոշել է իր մասնակցությունն ունենալ նաեւ ԼՂՀ ՊՆ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը, որն այժմ բնակվում է Մոսկվայում։ Նշվում է, որ Ս. Բաբայանը մտադիր է դառնալ ԼՂՀ ընդդիմության առաջնորդը։ Արդյո՞ք այդ ամենն անհանգստացնում է ԼՂՀ իշխանություններին։

– Ես ուրեմն Ձեզ մի բան ասեմ, սա ոչ թե իմ անձնական կարծիքն է կամ համոզմունքն է, այլ հստակ ինֆորմացիա է՝ Սամվել Բաբայանը չի գլխավորելու ԼՂՀ ընդդիմությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

– Իսկ ո՞րն է Ձեր նշած հստակ ինֆորմացիայի աղբյուրը։

– Ես հեռախոսազրույց եմ ունեցել պարոն Բաբայանի հետ։ Ինքը, «Ժողովուրդ»-ին տված իմ վերջին հարցազրույցի հետ կապված, ցանկացել է պարզաբանում ստանալ, որի ժամանակ էլ նշել է, որ ինքը նման հայտարարությամբ երբեք հանդես չի եկել, իր անունից են նման հայտարարություններ արել: Ու ինքը նշեց, որ չի ցանկանում առաջնորդել ընդդիմությունը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031