Լրահոս
«Պլան Բ» կա՞ր
Օրվա լրահոսը

06-ի ջանին մեռնեմ. «Հայկական ժամանակ»

Մարտ 12,2015 11:07

Ռուսաստանի տնտեսությանը վերաբերող վերջին կարեւորագույն տեղեկատվությունը, որը այս օրերին ակտիվորեն շրջանառվում է ռուսական լրատվամիջոցներով, ավտոմեքենաների վաճառքի կտրուկ անկումն է։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին երկու ամիսներին Ռուսաստանում վաճառված ավտոմեքենաների թիվը ավելի քան 38 տոկոսով նվազել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն ռուսական արտադրության մեքենաների մասին է, այլ ընդհանուր առմամբ։

Հիմա մեկ այլ տեղեկատվություն՝ կրկին ավտոմեքենաների մասին։ «Պայմանավորված Հայաստանի՝ ԵՏՍ անդամակցությամբ, 2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների (Հայաստան) ներկրման աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում»։ Վերջերս այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը։ Եւ ուրեմն՝ ի՞նչ է ստացվում այս երկու տեղեկատվությունների համադրությունից։ Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքը կտրուկ նվազում է, բայց ավելանում է Ռուսաստանից ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան։ Սա ուշագրավ միտում է, երբ ուսումնասիրում ենք վերջին տարիներին ռուսական մեքենաների՝ դեպի Հայաստան ներմուծման ծավալների դինամիկան։ 2010-2013 թվականների ընթացքում Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 2300 հատ ավտոմեքենա, բայց 2014 թվականին այդ թիվը կտրուկ նվազել է եւ հասել 1881:

Բայց այս ցուցանիշները չեն արտահայտում Հայաստանի շուկայում ռուսական ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի փոփոխությունը, քանի որ նշված ժամանակահատվածում աճել է ավտոմեքենաների ներմուծումն ընդհանրապես։ Բերված գծապատկերում ներկայացված է ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր թվի մեջ ռուսական արտադրության մեքենաների մասնաբաժինը։ Օրինակ՝ 2010 թվականին Հայաստան է ներկրվել 20 հազար 297 հատ ավտոմեքենա, որից միայն 1825-ը կամ 8.9 տոկոսն է ռուսական արտադրության եղել։ Իսկ ահա 2014 թվականին ներկված 46 հազար 475 ավտոմեքենաներից միայն 1881-ը կամ 4 տոկոսն է եղել ռուսական արտադրության։ Փաստորեն՝ ընդամենը 5 տարվա ընթացքում ներկրվող ավտոմեքենաների մեջ ռուսականների մասնաբաժինը կրճատվել է ավելի քան երկու անգամ, ընդ որում՝ կրճատումը այնքան կայուն է, որ կարելի է խոսել հստակ միտման մասին։ Իսկ միտումը այն է, որ Հայաստանում ռուսական մեքենաների նկատմամբ պահանջարկը նշված ժամանակահատվածում նվազել է։ Ու հանկարծ՝ Մաքսային ծառայության պաշտոնյան հայտարարում է Ռուսաստանից ավտոմեքենաների ներմուծման արձանագրված աճի մասին։ Իսկ այդ աճը նկատվում է հենց այն ժամանակահատվածում, երբ բուն Ռուսաստանում նվազում է մեքենաների սպառումը։ Դրան զուգահեռ՝ աճի միտումը արձանագրվում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց անմիջապես հետո։ Եւ ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ռուսական «ավտոպրոմը», ի դեմս Հայաստանի, նոր շուկա է հայտնաբերել:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031