Լրահոս
Օրվա լրահոսը

«SONAR». Թուրքիայի իշխող կուսակցությունում խուճապ է

Մարտ 12,2015 10:55

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի կարողանա ապահովել 276 պատգամավորական տեղ: Այս մասին հաղորդում է թուրքական «Haberler» լրատվական գործակալությունը`  հղում կատարելով «SONAR»-ի հարցումներին:

Համաձայն այդ հարցումների՝ այսպիսին կլինեն ընտրությունների վերջնական արդյունքները.

«Արդարություն եւ զարգացում» կուսակցություն (AK Parti)՝ 40%

«Հանրապետական Ժողովրդական» կուսակցություն (CHP)՝ 27 %

«Ազգայնական շարժում» կուսակցություն (MHP)՝ 18%

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն՝ 10,1%

«Հայրենիք» կուսակցություն՝ 3%

այլ կուսակցություններ՝ 1.8%:

Թուրքիայում հուլիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվել են նաև հայեր, այդ թվում՝ 2 կանայք. նրանցից որևէ մեկի ընտրվելու դեպքում Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կհամալրվի առաջին հայ կին պատգամավորով:

Պատրաստեց Հասմիկ Մովսիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031