ՀՀ Վարչական Դատարանը վարույթ է ընդունել «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հայցադիմումն ընդդեմ ՀՀ Դատախազության:
Հայցով պահանջվում է հրապարակել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատճենը, որով գլխավոր դատախազ Կոստանյանը խնդրել էր Վալերի Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցել:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով հայտնել էր, որ Գևորգ Կոստանյանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը փոխանցելու խնդրանքով դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունը առ այսօր չի տրամադրել նամակի պատճենը:
Կարդացեք նաև
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»