Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Մենք՝ հայր ու որդի, Բաքվում եղել ենք ոչ թե «եթե»-ով, այլ իրականում»

Մարտ 12,2015 10:03

Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, խոսելով ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության շուրջ հնչած տեսակետների մասին, ասաց. «Լուրեր են շրջանառվում, իբր մենք վախենում ենք Բաքու մեկնել: Նման բան չկա: Վախը բացառվում է: Եթե վախենայինք, 2007 թվականին հայր ու որդի Բաքու՝ աշխարհի առաջնություն, չէինք մեկնի:

Ես սպորտում այսպիսի բաներ ասել չեմ սիրում: Բայց երբ արդեն անձնական դաշտ է տեղափոխվել, պիտի ասեմ: Իմ շատ հարգելի Հոկսեն Միրզոյանը հայտարարել է, եթե ծանրամարտը լիներ Բաքվում կայանալիք խաղերի ծրագրում, ինքնը որդուն կուղարկեր ու անձամբ էլ այնտեղ կլիներ: Նման բան մենք՝ ես եւ հայրս, արդեն արել ենք ոչ թե եթեով, այլ՝ գործնական, 2007 թվականին: Շատ վատ պայմաններ էին, քեզ բացարձակապես զգում էիր որպես բանտարկյալ: Սկսած Թբիլիսիի օդանավակայանից, վերջացրած արդեն հարեւան հանրապետությունում հյուրանոցով ու մրցավայրով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    Օլիմպիական կոմիտեի նախագահը որոշել է ինչ անել :Մարզիկները այլևս ասելիք չունեն: ունեն անելիք: Մասնակցել և հաղթել: Մնացածը դատարկ խոսակցություններ են;

  2. Նարեկ says:

    Օլիմպիական կոմիտեի նախագահը սխալ է արել: Բաքու միայն զորքով է պետք գնալ: Իսկ մեր անողնաշար իշխանությունները պետք է աշխարհի բոլոր այն երկրներին որ գնալու են այդ փիար ակցիային դատապարտեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031