Լրահոս
Օրվա լրահոսը

Ճի՞շտ է, որ բժշկական փաստաթուղթը նաեւ իրավաբանական փաստաթուղթ է

Մարտ 12,2015 15:30

Նամակ՝ առողջապահության նախարարին

«Առավոտ» օրաթերթի 14.02.2015թ. համարում ես «բաց նամակով» Ձեզ խնդրել էի վերոհիշյալ օրաթերթի միջոցով պատասխանել ինձ հուզող մի հարցի:
Ցավոք սրտի, դրա փոխարեն ես նամակ ստացա Ձեր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Պետրոսյանից, ով, ըստ էության, չպատասխանելով իմ հարցին, ինձ հայտնում է. «ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարությունը իրավասու չէ առարկա դարձնել դատական կարգով իրականացված բժշկական փորձաքննության արդյունքները եւ վերանայել դրանք. դատական կարգով հաստատված հանգամանքները, այդ թվում դատաբժշկական փորձաքննության արդյունքները կարող են վերանայվել միայն դատական կարգով»:

Իմ բաց նամակում իմ կողմից ոչ մի ակնարկ չկա այն մասին, որ ես Ձեզ դիմել եմ քննարկման առարկա դարձնել եւ վերանայել դատական կարգով իրականացված բժշկական փորձաքննության արդյունքները կամ դատական կարգով հաստատված հանգամանքները:

Շնորհակալ եմ խորհրդի համար. այդ մասին ես հրաշալի իրազեկված եմ:
Չստանալով ինձ հուզող հարցի պատասխանը՝ կրկին դիմում եմ Ձեզ եւ խնդրում եմ «Առավոտ» օրաթերթի միջոցով ինձ պատասխանել:

Ճի՞շտ է, որ բժշկական փաստաթուղթը նաեւ իրավաբանական փաստաթուղթ է, եւ հիվանդն այն չափով է օգնություն ստացել, ինչ չափով որ բժշկական փաստաթղթերում առկա են նշումներ:

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՀ քաղաքացի

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031