Լրահոս
Օրվա լրահոսը

Մի լուսանկարի պատմություն. Սուրբ Հարության տաճարում

Մարտ 12,2015 13:00

Այս լուսանկարն արվել է 2014թ. փետրվարին՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում՝ Թափորի արարողության ժամանակ:

Հուզիչ էր, որ քրիստոնյա շատ ժողովուրդներ կան աշխարհում, սակայն Սուրբ Հարության տաճարում Թափորի իրավունք ունեն միայն հայերն ու հույները: Արարողության ժամանակ ողջ տաճարը մերն էր, մայրենի լեզվով հնչում էին հոգեւոր երգեր ու հայկական աղոթքը՝ առ Աստված: Արարողությանը զարմանքով հետեւում էին նաեւ օտարազգիներ, ոմանք լուսանկարում ու տեսանկարահանում էին:

Հիշեցնենք, Հարության տաճարը կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության տեղի եւ այլ սրբավայրերի վրա: Քրիստոսի գերեզմանն էլ գտնվում է Հարության տաճարի մեծ գմբեթի տակ: Սրբավայրը համատեղ տնօրինում են Հայ, Հույն եւ Կաթոլիկ եկեղեցիները, որոնց էլ վերապահված է տաճարի մաքրությունն ու գործածությունը։

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031