Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել Արեւմտյան Հայաստանի Սահմանադրությունը

Մարտ 12,2015 12:30

Արեւմտեան Հայաստան պետութեան Վտարանդի Կառավարութիւնը եւ Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատեանը առանձին գրքով երկու լեզուներով` հայերեն եւ անգլերեն, 1000 օրինակ տպաքանակով լույս են ընծայել «Արեւմտեան Հայաստան պետութեան Սահմանադրութիւնը»-ը:

cid_inlineImage11

Արեւմտեան Հայաստան պետութեան Սահմանադրութիւնը ճանաչվել եւ ընդունուել է Իրավարար Ատեանը 10.12.2014 թուականին: Այն հայ իրականութեան մեջ առաջին փաստաթուղթն է, որը հռչակում է Արեւմտեան Հայաստան պետութիւնը որպես սահմանադրական, ժողուրդական, ինքնիշխան պետութիւն, որի անկախութեան, ինքնիշխանութեան երաշխավորը Մայր Օրենքն է եւ ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ին կայացրած անժամանականց Իրավարար Վճիռը:
Արեւմտեան Հայաստան պետութեան Սահմանադրութիւնը կազմել են` Արեւմտեան Հայաստան պետութեան Վտարանդի Կառավարութեան վարչապետ Արամ Մկրտչեանը, Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատեանի անդամներ Սուրեն Ղազարյանը /նախագահ/, Արմեն Խաչիկյանը, Գառնիկ Մարգարյանը եւ Երվանդ Մանարյանը:
Արեւմտեան Հայաստան պետութեան Սահմանադրութեան հրատարակիչն է «Շուշի բարեգործական հիմնադրամ» հրատարակչութիւնը:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031