Լրահոս
Օրվա լրահոսը

10 բան, որ մենք սովորում ենք «Անառակ որդու վերադարձը» առակից

Մարտ 12,2015 11:45

Հրեական օրենքի համաձայն, երբ գալիս էր ժառանգության ժամանակը, ավագ որդին կրկնապատիկն էր ստանում: Եթե մարդն ուներ երկու զավակ, իր մահից հետո ժառանգության 2/3-ը հասնում էր ավագին, իսկ 1/3-ը՝ փոքրին: Սա ժառանգության ժամանակ: Հիմա պատկերացրեք, որ մի օր ձեր 18-20 տարեկան տղան կանգնում է ձեր առջեւ ու ասում. «Պապ, իմ բաժինը տուր, ես գնում եմ»: Սա գիտե՞ք ինչ է նշանակում: Այսինքն՝ «քո ամբողջ ունեցվածքը բաժանի երեք մասի, մի մասը տուր ինձ, ես ծախում եմ՝ գնամ»: Ինչպիսի անառակ ու ամբարտավան պահվածք է, չէ՞:

Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե ձեր որդին այդպես կանգներ ձեր առջեւ: Ես առնվազն մի հատ ապտակ կփակցնեի, մնացածը հետո կերեւար: Գիտե՞ք, Հիսուսի առակները հիմնված են իրական կյանքի իրավիճակների վրա, բայց հաճախ դրանք շեղվում են սպասվող իրադարձություններից ու անակնկալ վերջաբան ստանում: Օրինակ այստեղ՝ հայրը միանգամից տալիս է փոքրի բաժինը, սա վատնելուց հետո զղջում, ետ է գալիս ու հայրն իրեն ընդունում է համբույրով ու վերականգնում, ավագ եղբայրն էլ չի ընդունում եղբորն ու կռվում է հոր հետ: Անցյալ շաբաթվա կիրակի օրը (մարտի 1), մեր եկեղեցում կոչվում էր Անառակի Կիրակի, որովհետեւ այս պատմությունն էր ընթերցվում եկեղեցիներում ու մարդկանց սովորեցնում, թե այս պատմությունն ինչպես է վերաբերվում մեր այսօրվա կյանքին: Տեղի սղության պատճառով ամբողջ պատմությունը չեմ մեջբերի այստեղ: Այլ միայն նշեմ, որ պատմության մեջ հայրը խորհրդանշում է Աստծուն, իսկ երկու տղաները դրանք մարդկանց երկու տեսակներն են՝ նրանք, որոնք սխալ են գործում, զղջում ու վերադառնում, եւ նրանք, ովքեր իրենց արժանի ու արդար են համարում: Ու Հիսուսը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված վերաբերվում մարդկանց այս երկու տեսակներին:
Ահա 10 երանգ, որ մենք սովորում ենք այս պատմությունից: Բայց այս երանգները դուք ավելի լավ կհասկանաք, եթե նախ պատմությունը կարդաք Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում:

1. Երկու եղբայրն էլ գոհ չէին իրենց վիճակից:
2. Հայրը ոչ մեկին զոռով չի պահում:
3. Եթե սխալիդ համար զղջում ես ու վերադառնում, ՀԱՅՐԸ քեզ ընդունում է համբույրով ու վերականգնում:
4. Մինչդեռ դու հեռու էիր, Հայրը քեզ սպասում էր ու կարոտում:
5. Մի վախեցի, թե «ավագ եղբայրը» ինչ կասի: Պապան ա կարեւորը:
6. Ավագ եղբայրը չէր հասկացել, որ ինքը տան որդի է, ու որ կարող էր ուլ մորթեր ու ընկերներին պատիվ տար:
7. Ավագ եղբայրը չէր հասկացել, որ տան որդի է, դրա համար իրեն ծառայի պես էր պահում:
8. Հանկարծ դուք ավագ եղբոր պես չլինեք, որ մարդիկ վախենան «տուն գալուց», թե իրենց չեն ընդունի:
9. Մարդու քիթը մինչեւ գետնին չի կպնում, խելքը գլուխը չի գալիս:
10. Զղջալը ամենաճիշտ բանն է՝ կորածը ետ վերադարձնելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար այցելեք ֆեյսբուքի իմ էջ 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031