Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաձեւ են մոնոտոն դեմքը եւ բաց տոների շուրթերը

Մարտ 12,2015 11:30

Դիմահարդարման միջոցները հայտնի են վաղ ժամանակներից: Դրանից օգտվում էին հատկապես Հին Եգիպտոսում եւ Հին Հռոմում: Հռոմեական հայտնի պատրիկուհիները հոնքերը ներկել են մրջյունի ածխացած ձվիկներով, իսկ շրթունքները՝ կարմրադեղով կամ կապարի խառնուրդով: Մեր օրերում շպարանյութեր ընտրելիս առաջինը հաշվի է առնվում նրա բնական ծագումը, որպեսզի մաշկը գեղեցկացնելու փոխարեն՝ ավելի չվնասվի:
Դիմահարդարմամբ կարելի է քողարկել դեմքի թերությունները, ընդգծել առավելությունները՝ երեւալով ավելի երիտասարդ ու առողջ:

Անցել են այն ժամանակները, երբ դեմքը պետք է լավ սպիտակ երեւար, հիմա, մաշկի գույնին համապատասխան՝ ընտրում են մեկ կամ մի քանի տոն մուգ դիմափոշի ու տոնային քսուք, որից առաջ նախապես քսվում է սնուցող քսուք: Պետք է հիշել, որ այն, ինչը ուզում եք դեմքի վրա քողարկել, ավելի մուգ տոնային քսուք քսեք, իսկ այն, ինչը որ ցանկանում եք ընդգծել` օգտագործեք համեմատաբար բաց տոնի դիմափոշի: Դիմահարդարման մեջ շրթներկը դեմքի ամբողջության մի մաս է կազմում եւ պետք է համապատասխան լինի մաշկի, մազերի եւ հագուստի գույնին: Շրթներկի ընտրության հարցում պետք է հաշվի առնել նաեւ տարիքը, մազի գույնը: Շիկահեր, բաց գույնի մազերով կանանց խորհուրդ է տրվում օգտագործել բաց եւ մուգ վարդագույն շրթներկ, իսկ մուգ մաշկ ունեցող թխահերներին՝ մուգ կարմիր, բալի գույն կամ շագանակագույն շրթներկ, որը երանգավորում եւ ընդգծում է շրթունքները: Բերանն ավելի գեղեցիկ է լինում, երբ վերեւի շուրթը ստորին շուրթից մուգ քսեք: Հոնքերի եւ թարթիչների ներկը նույնպես ընտրում են դեմքին համապատասխան:

Ռուսական «Beautydream.ru» կայքը նշում է այս տարվա նորաձեւ երանգները, ըստ որի՝ դեմքը ամբողջությամբ պետք է մոնոտոն լինի, շուրթերը` հազիվ նշմարվող վարդագույն, ծիրանագույն, շագանակագույն, գազարագույն եւ բեժ: Հոնքերը դեռեւս նորաձեւ են հաստ եւ երկար տարբերակով, իսկ աչքերը նորաձեւ են սեւով ընդգծած տարբերակով, այնպես, որ աչքերի հայացքը նման լինի կատվի հայացքին: Եթե աչքերը մեծ են, մասնագետները խորհուրդ են տալիս սեւ մատիտը հաստ քսել, իսկ փոքր եւ նեղ աչքերը կարող եք ընդգծել սպիտակ կամ ոսկեգույն մատիտով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031