Մեր օրերում քնքշություն ու բարեկիրթ վերաբերմունք են արտահայտում կնոջ նկատմամբ՝ նրան անվանելով գեղեցիկ սեռ, թույլ սեռ, կյանքի ընկերուհի եւ այլն: Աստվածաշնչյան տարբերակում՝ Եվայի ցեղ, կողակից: Տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր ընկալումներ են ունեցել կնոջ նկատմամբ, ըստ որի՝ տարբեր ազգերի մոտ «կին» բառը թարգմանվում է յուրովի: Լեզվաբան Պետրոս Բեդիրյանը իր «Բառերի խորհրդավոր աշխարհում» գրքի մեջ անդրադարձել է այս փաստին եւ առանձնացրել հետեւյալը՝ լատիներեն ֆեմինա՝ կին, նշանակել է սնուցող, իսկ լատիներեն մեկ այլ տարբերակով կնոջը անվանում են մուլիեր՝ նուրբ:
Հին հնդկերեն «կին»՝ ստրի՝ նշանակել է արտադրող, գերմաներեն կինը «վայբ»-ն է, որը թարգմանությամբ նշանակում է տքնող, չինարեն՝ նեյ-ցզի՝ ներսը, տանը մնացող: Անգլերեն՝ «լեյդի»-ն այնպես է հնչում, կարծես մեծ կոչում լինի կնոջ համար, օրինակ՝ «իսկական լեյդի» արտահայտությունը համարվում է, որ նա կնոջ մարմնացում է, բայց արի ու տես, որ Ամերիկայում այդ անվանակոչության ժամանակ կնոջ նկատմամբ այլ ընկալումներ են ունեցել եւ բուն իմաստը այս բառի՝ հացթուխն է: Հույների մոտ այլ մոտեցում է եղել եւ կնոջը մեծարգո վերաբերմունքի են արժանացրել, ուստի եւ հունարեն պոտինա՝ տիկին, տիրուհի, նշանակել է հզոր, մեծ, մեծարգո, իսկ ռուսերեն «սուպրուգա»՝ լծակից:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
11.03.2015