Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանին սպանվող զինվորների սպանության պատճառն ըստ Աշոտ Մանուչարյանի

Մարտ 11,2015 22:52

«Որեւէ ընդդիմություն, որն իրեն ընդդիմություն է համարում ու փողի իշխանությունից չի հրաժարվում, ընդդիմություն չէ: Ո՞վ է այսօր մեր հանրապետության հայտնի, հարգված դեմքը, օլիգարխը, նրա թիկնազորի պետը, սա երկրի ավարտն է: Իսկ ստեղծված իրավիճակում, Եթե որեւէ ընդդիմություն չի ասում, թե ինչպես է հաղթահարելու այս ամենը ու  միակ հարցը, որ քննարկում է այն է, թե  ինքը՞ կլինի, Ծառուկյա՞նը թե՞ Սերժը, դա ընդդիմություն չէ: Ընդդիմությունը պետք է ասի՝ ոնց է երկրին վերադարձնելու բնականոն արժեհամակարգը»,- անդրադառնալով ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալու հայտարարությանը՝ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքական դաշտում իշխում են օլիգարխիական կուսակցությունները՝ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն.

«Փողը պետք է դուրս գա քաղաքականությունից: Տնտեսականը մտել թե պետական, թե հոգեւոր ոլորտ: Փողի քրմերը՝ օլիգարխները, պետք է գան ու բոլորիս գնդակահարեն մարտի մեկին, պետք է արժեհամակարգը վերածեն այնպիսի արժեհամակարգի, որ թոռը պապուն, պապը թոռանը սպանի հանուն փողի, որ եղբայրը քրոջ վրա խաղաթուղթ խաղա ու պարտվի, եւ քույրը գնա ինքնասպանությամբ կյանքը ավարտի»:

Սահմանային միջադեպերին ու խաղաղ պայմաններում զինվորների մահացության դեպքերին անդրադառնալով՝ պարոն Մանուչարյանը շարունակեց. «Եթե մեր կառավարությանն այսօր ասենք, որ սահմանին զինվորների սպանությունները դուք եք կազմակերպում, կասեն՝ էդ ոնց:  Ինչի համար են սպանվում մեր զինվորները, որովհետեւ փողերը, որոնք պետք է տրամադրեին սահմանին, տարան լափեցին, տրամադրեցին ճամփորդություններին, հաճույքներին: Ես նրանց համարում եմ մեր երիտասարդներին սպանողներ: Սպանության մեղադրանք կներկայացնեի, եթե չիմանայի, որ հոգեխանգարում ունեն, պետք է փողը հավաքեն ու սպառեն հաճույքների համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031