«Ծառուկյանը որեւէ սխալ բան չարեց. Ինքն արտակարգ իրավիճակների համար չէր հաշվել, թե ինչ կարող են անել մյուսները, որովհետեւ մարդը հավատ ունի ուրիշների նկատմամբ»,- մարտի 11-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա նշեց, որ համարում է՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է Գագիկ Ծառուկյանին չխաբեր, իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նրա կողքին լիներ, ասեր՝ ես Գագիկ Ծառուկյանն եմ. «Եթե մարդն ազնիվ է, մինչեւ իրեն չխաբեն, ինքը չի իմանա՝ ինչպե՞ս կարող է առաջին նախագահը խաբել, Րաֆֆի Հովհաննիսյանը խաբել»:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը հայտարարեց, որ տեսաբանները զգուշացրել էին, որ քառյակ կոչվող ձեւաչափը չի կարող աշխատել, որովհետեւ նրա անդամները տարբեր են: Գառնիկ Իսագուլյանը հետաքրքրվեց, թե օրինակ՝ Բարգավաճ Հայաստան եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների միջեւ այդ տարբերությունը ո՞րն է: Հարություն Մեսրոբյանը պատասխանեց. «Դաշնակցությունը կոչվում է Հայ հեղափոխական դաշնակցություն, պատկերացրե՛ք՝ խոշոր գործարար եւ հեղափոխական, բռնո՞ւմ է»:
Կարդացեք նաև
«Այո՛, միանշանակ, ինչո՞ւ ոչ: Եթե բոլոր գործարարները հեղափոխական չլինեին, ինչպե՞ս էին գործարար լինելու»,- բացականչեց Իսագուլյանը:
Իսկ Հարություն Մեսրոբյանը զգուշացրեց. «Ոչ մի գործարարից հեղափոխություն մի՛ սպասեք, քանի որ մարդկության պատմությունը նման օրինակ չունի»:
Բանավեճի մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ինչպես միշտ,ճիշտ է:Միայն թե այս պարագայում, գոնե ինձ համար, անհասկանալի է,որ նա ,,գլուխ է դնում,, Գ. Իսագուլյանի հետ: