«Կաշառքի ձեւ էր»,- ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց օրերս ԱԺ-ում բուռն քննարկումների առաջացած կառավարության օրինագիծը պաշտոնաթող նախագահների մասին:
Խոսքը «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին է, որն ԱԺ-ում ընդունվեց:
Կառավարությունն այդ նախագծով առաջարկեց ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով: Առաջարկվեց նաեւ սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ: Մինչ այդ, պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում էր մինչեւ իր 70 տարին լրանալը:
Մեր դիտարկմանը, որ դա սիմվոլիկ գումար է, դրա կաշառքը ո՞րն է՝ Պարույր Հայրիկյանը չհամաձայնեց. «Սիմվոլիկ չէ՝ թիկնապահները, հավաքարարը, լուրջ գումար են կազմում, դա կաշառք է»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ ԱԺ քննարկումների ժամանակ ընդգծվեց, որ առաջին նախագահը երբեք չի վերցրել իր հատուկ կենսաթոշակը, այն հատկացրել է բարեգործական նպատակներով՝ Պարույր Հայրիկյանն ասաց. «Այդ կաշառքը տվեցին՝ դրա համար էլ խելոքացավ ինքը եւ հայտարարեց, որ գիտեք ինչ կա, ես մինչեւ ապրիլի 24-ը ոչինչ չեմ անի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ձեզ ինչ կաշառք տան որ մի քիչ խնայեք մոր ականջները?