Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի կողմից

Մարտ 11,2015 17:45

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:

ՀՀ արդարադատության նախարարի կարգադրությամբ, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցները, համագործակցելով  ՀՀ առողջապահության «Էրեբունի»  ԲԿ 2-րդ վիրաբուժական բաժնի վարիչ Ա. Ասատրյանի հետ, այսօր ժամը 14:30 սահմաններում այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` կալանավոր Հ. Հակոբյանին զննելու նպատակով: Կատարված զննության արդյունքներով պարզվել է, որ Հ. Հակոբյանի մոտ սուր վիրաբուժական պատալոգիա չկա, իսկ աճուկային ցավերը պայմանավորված են կոնկրեմենտների առկայությամբ երիկամի ավազանում, ուստի կալանավորը դինամիկ հսկողության կարիք ունի: Փաստենք, որ  կալանավոր Հ.Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի կողմից:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031