Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուկրաինային զենք մատակարարելու հարցը պառակտել է ամերիկյան քաղաքական վերնախավը. «Ազատություն» ռադիոկայան

Մարտ 11,2015 17:12

Ուկրաինային զենք մատակարարելու հարցում Սպիտակ տան և Եվրամիության առաջատար պետության` Գերմանիայի դիրքորոշումները համընկնում են: Դա պարզ դարձավ երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում` Միացյալ Նահանգների Սենատում կայացած լսումների ժամանակ:

«Միացյալ Նահանգներում Գերմանիայի դեսպանըհայտարարել է, թե նախագահ Օբաման փետրվարին կայացած անձնական զրույցի ընթացքում դաշնային կանցլեր Անգելա Մերկելին խոստացել է, որ Ուկրաինային մահաբեր զինատեսակներ չեն մատակարարվի: Չնայած այս տեղեկատվությանը՝ ինքը Օբաման և նրա վարչակազմի մի շարք պաշտոնյաներ շարունակում են ամերիկյան հանրությանն ասել, թե լրջորեն քննարկում են զենքերի մատակարարման հնարավորությունը», – նշում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թենեսիից ընտրված հանրապետական Բոբ Քորքերը:

Սենատում կայացած լսումները այն աննախադեպ ճնշման վկայությունն էին, որի ներքո այժմ հայտնվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Ուկրաինային զենք մատակարարելու հարցում նրա զգուշավոր քաղաքականությանը ընդդիմանում են ոչ միայն հանրապետականները, այլև իր իսկ կուսակից դեմոկրատները:

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031