Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները ռուս դեսանտայինների օգնությա՞մբ են գրավել Մարտակերտը

Մարտ 11,2015 17:04

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մհեր Սեդրակյանը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղում հայերի հաղթանակը հնարավոր դարձավ միայն ռուսների աջակցության շնորհիվ: Այդպե՞ս է եղել իրականում:

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւը (նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1992-1993թթ.) հարցազրույց է տվել ադրբեջանական vesti.az լրատվական կայքին, ուր անդրադարձել է 90-ական թվականների սկզբին ղարաբաղյան ճակատում տեղի ունեցած մարտական գործողություններին: Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, այժմ հանգուցյալ Պավել Գրաչովին բարձր գնահատող Ղազիեւը լրագրողին ասել է. «Գրաչովի հետ իմ լավ հարաբերությունների շնորհիվ խորհրդային զորքերի ունեցվածքի բաժանման ժամանակ(որոնք Ադրբեջանը լքեցին ընդամենը 3 ամսվա ընթացքում) ստացանք ավելի շատ, քան նախատեսվում էր: Մի մոռացեք նաեւ Աղդերեի (ադրբեջանցիները այդպես են անվանում Մարտակերտը, ծանոթ.՝ Ո. Ս.-ի) օպերացիան, որը իրականացրին ռուսական դեսանտայինները: Հայերին այնտեղ լավ նեղեցին: Իսկ մեզ օգնելու հրամանը տվել էր ինքը՝ Գրաչովը: Չի կարելի մոռանալ, որ այն ժամանակ մենք ազատագրեցինք նախկին ԼՂԻՄ տարածքի 52 տոկոսը: Եվ դա՝ ռուսական զորքերի աջակցության շնորհիվ»:

Նույն հարցազրույցի մեջ ուշագրավ պատում կա: 1992թ. մայիսի 15-ին Տաշքենդում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների նիստ, ուր Ադրբեջանը որպես դիտորդ է հրավիրված եղել: Ռահիմ Ղազիեւը վերհիշում է անսթափ վիճակում գտնվող Ելցինի մի արտահայտությունը. «Նիստի ընդմիջումներից մեկի ժամանակ ես ցանկանում էի մոտենալ Ելցինին եւ նրա հետ բացատրվել: Նրա կողքին կանգնած էին Վիկտոր Բարաննիկովը, Պավել Գրաչովը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Ելցինը գրկում է Տեր-Պետրոսյանին, համբուրում նրան եւ բարձր ձայնով ասում է. «Լսիր, Լեւոն Հակոբովիչ, այդ թուրքերին (նկատի ունի ադրբեջանցիներին, ծանոթ. Ո.Ս.-ի) ես քո առաջ ծնկի կբերեմ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ռսները մինջեվ հավեսով մռթներին ջստացան չհասկացան վորը վորից հետո է
    պետք լինի նորից կկրկնենք եվ այս անգամ կլինի ռսների վերջնական վոտքը կտրելը այս մեր սուրբ երկրից

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031