Այսօր ցերեկը «ՎՏԲ-Հայաստան» բանկի «Էջմիածին» մասնաճյուղի վրա տեղի է ունեցել հարձակում: Այս մասին հայտնում են բանկից: Տղամարդը ներխուժել է բանկ ու գումար պահանջել աշխատակիցներից: Նրան հաջողվել է վնասազերծել: Տուժածներ չկան:
Նախաքննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժինը: Բանկի մասնաճյուղի աշխատանքը վերականգնված է: