Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ զինված միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Է.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը, գանգատում իրենք ՄԻԵԴ-ից խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 10-րդ հոդվածների խախտումները:
Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 1-ին կետով ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք, իսկ նույն հոդվածի 2-րդ կետով ամրագրվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան», այն է՝ օրինական ուժի մեջ դատավճռով:
Մինչդեռ Ավետիք Բուդաղյանի դեպքում խախտվել են այդ երկու կետերն էլ. Ավետիք Բուդաղյանը առանց դատարանի որոշման, միայն քննիչի որոշմամբ ճանաչվել է հանցավոր և նրա նկատմամբ որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել՝ մահվան հիմքով:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում