Ամերիկայի Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում հետապնդվում են քրեական խոշոր օտարերկրյա խմբեր եւ այլ «հասարակական անվտանգության սպառնացող» մարդիկ, ինչի արդյունքում ավելի քան 200 ձերբակալություններ են եղել Լոս Անջելեսի տարածքում: Այս մասին, ըստ «Customstoday»-ի, հայտնել են քննիչները:
ԱՄՆ միգրացիայի եւ մաքսային մարմինների գործակալները անցած շաբաթ մասնակցել են «Վերստուգման» օպերացիային, որն ուղղված է Հարավային Կալիֆորնիայի 6 շրջաններում, այդ թվում՝ Լոս Անջելես, Օրանժ, Սան Բերնարդինո եւ Ռիվերսայդ, գտնվող հանցագործների դեմ:
Ընդհանուր առմամբ երկրում ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ: Ամենաշատ ձերբակալությունները եղել են Լոս Անջելեսում: Նրանց կեսից ավելին մեղադրվում են քրեական հանցագործություններում. դիտավորյալ սպանություն, մանկական պոռնոգրաֆիա, կողոպուտ, առեւանգում եւ բռնաբարություն:
Այլ երկրների ձերբակալված քաղաքացիների մոտավորապես երկու երրորդը նախկինում դատապարտված են եղել այնպիսի լուրջ հանցագործությունների համար, ինչպիսինն են մանկապղծությունը, գողությունը եւ հրազենային բռնությունները: Ձերբակալվածներից 14-ը կապ են ունեցել փողոցային ավազակախմբերի հետ:
Կարդացեք նաև
Կասկածյալների ճնշող մեծամասնությունը, ընդհանուր առմամբ 167 հոգի, Մեքսիկայից են: Մնացածները այլ 18 երկրներից են. Հայաստան, Եգիպտոս, Պերու եւ Հարավային Կորեա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ