Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիգայում կստորագրվի՞ ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը

Մարտ 11,2015 14:26

«Ռիգայում կայանալիք գագաթաժողովում արդեն հստակ որոշումներ պիտի կայացվեն եւ ծրագրեր նախանշվեն: Հույս ունենք, որ Հայաստանը կհստակեցնի իր դիրքորոշումը: Հիմա էլ տեսնում ենք, որ Հայաստանն ակտիվորեն ջանքեր է գործադրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ այլն: Մենք պետք է հետեւենք բանակցությունների գործընթացին եւ ըմբռնումով մոտենանք նրան, որ Հայաստանը կմիանա համաձայնագրի քաղաքական մասին` բաց թողնելով տնտեսականը, քանզի Հայաստանը մի տնտեսական համակարգում լինելով չի կարող այլ տնտեսական համակարգի ինտեգրվել: Ինչ որոշում էլ կայացնի Հայաստանի իշխանությունն ու հասարակությունը մենք ողջունելու ենք եւ աջակցելու», – այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին`«Հայաստանը ԵՏՄ-ում. Ռիգայի խորհրդաժողովին ընդառաջ. որն է լինելու Երևանի կարգախոսը» թեմայով քննարկմանը:

Դեսպանը նկատեց, որ այսօր խնդիր ունենք կենտրոնանալ Ռիգայի գագաթաժողովի վրա: Լեհաստանն էլ պատրաստ է կիսվել Հայաստանի հետ իր եվրաինտեգրման փորձով:

Eji

Քննարկմանը ներկա Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ խոսեց այն մասին, թե ի՞նչ պայմաններ են Հայաստանին առաջարկվելու: ԵՄ ասոցացման ծրագրի քաղաքական եւ մշակութային հատվածներին միանալու առիթով էլ Արամ Սարգսյանը հարցեր հնչեցրեց. արդյոք իրենց համար մշակված բոլոր ստանդարտները մեզ համար էլ պիտի լինեն պարտադիր, թե՞ հաշվի են առնվելու մեր առանձնահատկություններ, որոշ դեպքերում նաեւ բացառություններ են արվելու: Արդյոք եվրոպական երկրները միասնական դիրքորոշում կունենան եւ հարյուրամյա տարելիցին ընդառաջ կճանաչեն, կդատապարտեն Ցեղասպանության փաստը`պահանջելով դրա հետեւանքների հաղթահարում: «Դա քաղաքական խնդիր է եւ վերաբերմունք մեր երկրի ու պատմության նկատմամբ: Արժեհամակարգի մասին է խոսքը, իսկ դա որոշակի բարոյական նորմերի ամրագրում է պահանջում»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության հետ խնդիր չի ունեցել ու միանշանակ է, որ Հայաստանն այդ արժեհամակարգում է, բայց դժվար է կարծիք հայտնել` չիմանալով թե ի՞նչ է առաջարկվել մեր կառավարությանը եւ ի՞նչ է հիմա բանակցվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031