« Ինչո՞ւ նոյեմբերյանցին պետք է ադրբեջանական ալիքով ֆուտբոլ նայի» նյութի մեջ հայտնել ենք, որ մարտի 10-ի ուշ երեկոյան Նոյեմբերյան քաղաքի եւ քաղաքի հարակից գյուղերի բնակիչները չեն կարողացել դիտել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի «Ռեալ- «Շալկե 04» խաղը:
Հայաստանի հեռուստատեսային ցանցերի Նոյեմբերյանի հեռուստաաշտարակի տնօրեն Վոլոդյա Ազատյանն ասաց, որ «Ռեալ- «Շալկե 04» խաղի ժամանակ հեռուստաաշտարակի տյուների հետ կապված ծրագրային խնդիր է եղել: Այդ տյուների միջոցով է հեռուստաաշտարակի հերթապահ աշխատողը կարողանում հեռուստատեսային արբանյակում գտնել ֆուտբոլային խաղի հեռարձակման կոդը եւ այն վերահեռարձակել: Վ. Ազատյանն ասաց, որ այդ սարքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը, դրա թերությունն իրենց աշխատողը վերացրել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ