Մադրիդի քաղաքապետի պաշտոնի հավակնորդ Էսպերանսա Ագիրրեն վստահ է, որ կատալոնցիներն ու բասկերը Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչն օգտագործելու են երկրի հանդեպ իրենց թշնամանքն արտահայտելու համար:
«Այդ ակումբները կրկին հասել են գավաթի եզրափակիչ: Դրանց երկրպագուները կրկին կօգտվեն խաղից, որպեսզի ցուցադրեն իրենց ատելությունը` սուլեն օրհներգը, Իսպանիայի թագավորին: Դա թշնամանքի անմիջական ցուցադրում կլինի մյուս իսպանացիների հանդեպ, որոնք պարտավոր չեն հանդուրժել այդ հանցագործությունը: Ես «Բարսելոնին» եւ «Ատլետիկին» կոչ եմ անում հրաժարվել Իսպանիայի առաջնությանը մասնակցելուց», – տիկին Ագիրրեի խոսքերը մեջբերել է «El Mundo Deportivo» հանդեսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` eurosport-ի