Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիրակի օրը մեծ բողոքի ակցիա ու ավտոերթ է սպասվում

Մարտ 11,2015 13:56

Տաքսիների վարորդները այս կիրակի բողոքի ակցիա ու ավտոերթ են անցկացնելու:

Նրանք դժգոհում են լիցենզավորման նոր կարգի դեմ: Այսօր «Նոյան տապան» ակումբում «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ ակցիային մասնակցելու են բոլոր մարզային տաքսիստները:

Տաքսու վարորդ Արման Գալստյանի խոսքով, իրենք ինչ-որ մեկի աթոռը չեն ուզում, իրենց պահանջները հստակ են.

«Տաքսի վարելը հոբի չէ, տաքսու ղեկին նստել են սոցիալապես անապահով վիճակից ելնելով, իսկ հիմա քնել արթնանալ, մտածել մի օրենք և հանրության կարծիքը հաշվի չառնել, ես դա նորմալ չեմ համարում»:

Նրա խոսքով, օրենքը անհեթեթ է, օրինակ այսօր նոր օրենքով պարտադրվող հաշվիչ սարքն ում վաճառի, եթե մի օր որոշի տաքսու վարորդ չաշխատել.«55 000 դրամ արժե այդ հաշվիչը, ո՞վ կգնի, ում վաճառեմ»:

Մեկ այլ տաքսու վարորդ Արսեն Պետրոսյանն էլ օրենքը համարեց մակերեսային. «2400 դրամ կապարակնքման համար գին են սահմանել, որտեղի՞ց են այդ գումարը վերցրել կամ 10 000 դրամ գազի անվտանգության համար, սա մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Բացի այդ՝ Երևանում աշխատող տաքսու վարորդների համար անհավասար պայմաններ են ստեղծել, քանի որ երեւանցի վարորդները վճարելու են 12 000 դրամ, իսկ մարզերի վարորդները՝ 5000: Կամ սահմանապահ համայնքներում աշխատող տաքսու վարորդներն ինչո՞ւ են 5000 դրամ վճարում, թողեք այդ մարդիկ տուրք չվճարեն»:

Նրա խոսքով, իրենք չեն հրաժարվում հարկային դաշտ մտնելուց, պահանջում են նորմալ պայմաններ:

Տաքսիստները 15 կետանոց առաջարկ են կազմել ու նամակով պատրաստվում են Սերժ Սարգսյանին ուղարկել:

Տիգրան Հովհանիսյանն այս առումով մտահոգություն ունի՝ այդ առաջարկությունները, եթե ներկայացնեն կառավարություն ու Տրանսպորտի և կապի նախարարություն, այդ գաղափարը իրենցից գողանալու են. «Հենց այդ առաջարկներն ունենան, նրանք կվազեն Համաշխարհային բանկ՝ կասեն 15 կետ կա, մեզ գումար տվեք: Նրանք միշտ մեր գաղափարները գողանալու են: Մենք իսկապես ուզում ենք պետության հետ համագործակցել, բայց այնտեղ նստած են գաղափար գողացողներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031