Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումները կավարտվեն ջրի սակագնի բարձրացմամբ»

Մարտ 11,2015 13:38

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով ջրի սակագնի վերանայման հարցով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Երեւան ջուր» ընկերության կողմից ներկայացված հայտին, ասաց, որ հանձնաժողովը դեռեւս հարցը պետք է քննարկի, սակայն նման քննարկումները միշտ ավարտվել են սակագնի բարձրացմամբ։

«Միշտ հիմնավորում են, որ սակագների բարձրացումը շատ քիչ ազդեցություն կունենա ընտանեկան բյուջեի վրա։ Սակայն մենք արձանագրել ենք, որ 2010-2015 թվականներին սննդամթերքի գները արդեն աճել են 23 տոկոսով եւ արդեն ահավոր բեռ է սպառողների վրա։ Իսկ ջրի, գազի, հոսանքի սակագների բարձրացումը արդեն ավելի մեծ բեռ է հանդիսանում»,-վստահեցնում է Արմեն Պողոսյանը։

Սպառողների միության նախագահի խոսքով՝ պետական մարմինների կողմից հասարակության հետ չկա երկխոսություն. «Նրանք խոսում են առանց օպոնենտների, շատ է խոսվում քաղաքացիական հասարակության մասին, բայց այդ երեւույթը ես չեմ տեսնում»։ Ըստ Արմեն Պողոսյանի՝ գների բարձրացումը վերաբերում է բոլոր  ասպարեզներին, ապրանքներին, եւ ծառայություններին. «Գների բարձրացումը միշտ էլ բոլոր երկրներում նկատվում է , սակայն մեր երկրում եկամուտները իրենց աճի տեմպով ավելի հետ են մնում քան գները, իսկ քաղաքակիրթ երկրներում հակառակն է»։

Ասուլիսի ընթացքում անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքներում պատրաստվում են կառուցել մետրոյի երկու նոր կայարաններ, Արմեն Պողոսյանն ասաց, որ այդ որոշումը կարեւոր է նրանով, որ եթե մետրոյի գիծը երկարի, ապա ուղևորափոխադրումները 20- 30 տոկոսով կավելանան. «Սակայն ցավալին այն է, որ եթե այդ ծրագրի հրապարակման մեջ չկան նշված ժամանակահատվածները, ռեսուրսները, ապա դա հերթական հեքիաթն է, որը լսում ենք տարիներ շարունակ»։

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031