«Հայաստանի սպառողների ասոցիացիան» և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները համատեղ կատարեցին հերթական շրջայցը: Նախաձեռնության անդամները, ԶԼՄ-ները և սպառողներն այս անգամ այցելեցին «Արաքս» թռչնաֆաբրիկա` հերթական անգամ ուսումնասիրելու շուկայում իրացվող թռչնամսի և հավկիթի արտադրման գործընթացներն ու հիգիենիկ պայմանները:
«Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները շրջայցի ընթացքում ներկայացրեցին ձեռնարկությունում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներն ու արտադրական գործընթացները: Ձուն թռչնանոցներից ձվի արտադրամաս է հասնում ավտոմատացված հոսքագծերով՝ առանց մարդու միջամտության: Աշխատողները միայն առանձնացնում են կեղտոտ ու ճաքած ձվերը, այնուհետև տեսակավորվում, մակնշվում, համապատասխան արկղերի մեջ են տեղադրվում և թարմ արտադրանքն առաքվում է մայրաքաղաք ու հանրապետության մարզեր: Այստեղ ընդգծված ուշադրություն է դարձվում աշխատակիցների և արտադրանքի հիգիենիկ պահանջների խիստ վերահսկողությանը:
Ինչպես ներկայացրեց «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը` նման միջոցառումների գերնպատակն է սպառողին զերծ պահել անհայտ և անորակ ապրանքանիշերի արտադրանքից, հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ովքեր վստահ են իրենց արտադրանքի որակի վրա, աշխատում են գնորդների համար թափանցիկ ու հասանելի: Այցելուներին ներկայացվեց նաև մորթի արտադրամասը, որը համապատասխանում էր սանիտարահիգիենիկ բոլոր չափանիշներին: Հավի միսը, ձուն պարբերաբար լաբորատոր ստուգման են ենթարկվում: Շրջայցի մասնակից սննդի բժիշկ- մասնագետները ևս նշեցին, որ արտադրության վերաբերյալ ոչ մի նկատառում չունեն և ոչ մի թերացում չնկատեցին: Ներկայացվեց նաև ընկերության կիսաֆաբրիկատների արտադրամասը, որտեղ ամեն ինչ պատշաճ մակարդակի էր ու հիգիենայի բոլոր նորմերին համապատասխան:
Արաքս թռչնաֆաբրիկան ներառված է Իքս Գրուպ ընկերության կազմում: Ձեռնարկության հիմնադիրն է Խաչիկ Խաչատրյանը: Ինչպես նշեց Իքս Գրուպ ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը. Եվրասիական միություն մուտք գործելը մեծ հնարավորություններ է ստեղծում տեղական արտադրողներին մեծացնել արտադրական հզորությունները և ծավալները: Թռչնաբուծության մեջ առաջատար դեր զբաղեցնող Արաքս թռչնաֆաբրիկան գրեթե կկրկնապատկի իր ծավալները, իսկ մեր արտադրանքի որակային ցուցանիշները և թռչնաֆաբրիկայի արդիական սարքավորումները մեզ թույլ են տալիս մոտակա հնգամյակում վստահորեն մրցակցել Եվրասիական միության երկրներում:
Կարդացեք նաև
Թռչնաֆաբրիկան այսօր մեր երկրում հանդիսանում է միակ ընկերությունը, ով լիցաենզավորված է արտահանել իր արտադրանքը Վրաստան և Եվրասիական միություն: Այս այցերի և նախաձեռնության գլխավոր հովանավորը «Համազգային վստահություն» խորհուրդն է: Հարկ է փաստել, որ խորհրդի կողմից «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Թռչնամթերք արտադրող տարվա լավագույն ընկերություն» պատվավոր տիտղոսին:
Ուրախալի է, որ մեր երկրում այսօր գործում ու զարգանում է մի ընկերություն, որի համար առողջ սննդի մատակարարումը սպառողին, սկզբունքային է: Ինչպես վստահեցնում է ձեռնարկության հիմնադիրը Արաքս թռչնաֆաբրիկայի թողարկած արտադրանքն իր որակական ցուցանիշների և արդիական սարքավորումների շնորհիվ մոտակա հնգամյակում վստահորեն կարող է ընթանալ Եվրասիական միության առաջատար երկրների հետ համաքայլ:
Աղբյուրը khachikkhachatryan.com