Գյումրիում մարտի 7-ի գիշերը կրակոցների հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Կնյազ Ղազարյանը մահացել է։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, մյուս երկու հիվանդների՝ Գագիկ Ղուկասյանի եւ Գագիկ Ղազարյանի առողջական վիճակը լավ է եւ նրանք տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Գագիկ Ղուկասյանը ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք:
Հիշեցնենք, որ Գյումրիի Արցախ թաղամասում մարտի 7-ի գիշերը կրակոցներ էին հնչել: Հնչած կրակոցներից վիրավորվել էր 6 անձ։
Վիրավորներից երեքը հրազենային վնասվածքներ էին ստացել, իսկ մյուսները վիրավորվել էին կտրող-ծակող գործիքներից։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ