Լրահոս
Օրվա լրահոսը

Կմեկնարկի «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով գիտաժողովը

Մարտ 11,2015 12:55

Մարտի 12-ին` ժամը 13.00-ին, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դահլիճում (Աբովյան 52) տեղի կունենա «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր-3» երիտասարդական գիտաժողովի բացման արարողությունը:  Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ և ՀՊՏՀ ռեկտորները, ինչպես նաև բանկային և պետական համակարգը ներկայացնող պաշտոնատար անձինք:

Գիտաժողովի նպատակներն են հնարավորություն ընձեռել ինչպես երիտասարդ տնտեսագետներին ներկայացնելու այդ ոլորտի տարբեր բնագավառներում իրականացրած սեփական հետազոտությունները, այնպես էլ ՀՀ տնտեսության զարգացման տեսլականի շահագրգիռ քննարկմանը վերջիններիս մասնակցության համար:

Գիտաժողովին մասնակցելու են ՀՀ և արտասահմանյան տարբեր բուհերի ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ, ինչն էլ ավելի ընդգրկուն է դարձնում միջոցառումն ու էապես բարձրացնում է գիտաժողովի աշխատանքների արդյունավետությունը: Ներկայացված աշխատանքների մեծամասնությունը տպագրվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից երաշխավորված ժողովածուում:

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031