Ռուսաստանի տնտեսության անկումն իր բացասական հետևանքներն է թողնում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի վրա:
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո նոր տնտեսական իրավիճակում հայտնված Հայաստանը փորձում է արտերկրյա ներդրումներ ներգրավել:
Վաշինգտոնում Եվրոպական ինստիտուտի կողմից կազմակերպված կոնֆերանսի ընթացքում հայ պաշտոնյաները, ամերիկյան փորձագետները և հետխորհրդային պետությունների ներկայացուցիչները քննարկում էին Ռուսաստանի կողմից ստեղծված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրները:
Երկրի պաշտոնական ներկայացուցիչների հավաստմամբ՝ այդ անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում արտերկրյա ներդրողների համար:
Կարդացեք նաև
«Հայաստանը կարող է դառնալ պլատֆորմ ներդրումների համար, և դրանք կլինեն ներդրումներ արդեն Հայաստանի միջոցով մեկ միասնական շուկայում, որը շուրջ 170-միլիոնանոց շուկա է», – նշում է Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ ամերիկյան վերլուծաբանների՝ Ռուսաստանում արևմտյան պատժամիջոցների և էներգակիրների գնի կտրուկ նվազման արդյունքում երկարատև տնտեսական անկում է սկսվել, որն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև Մոսկվայի հետ սերտ տնտեսական հարաբերություններ պահպանող երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է ապահովել Միացյալ Նահանգների և Եվրոպական միության անդամ պետությունների կողմից Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների ծավալի աճը:
Արման Թարջիմանյան,
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում