Լրահոս
Օրվա լրահոսը

Թաքնված վարկային պարտավորությունների առկայությունը նորություն չէ Հայաստանի բանկային համակարգում. «Հայոց աշխարհ»

Մարտ 11,2015 11:36

Կառավարությունը մտադիր է զսպել բանկերի ախորժակը՝ պարտադրելով նրանց մինչեւ 2 մլն դրամ գյուղվարկերի տրամադրման դեպքում պայմանագրերում ամրագրել ոչ միայն անվանական, այլեւ իրական տոկոսադրույքը

Հայտնի է, որ գյուղացիական տնտեսությունները վարկային միջոցների ներգրավման ժամանակ ամրագրված անվանական տոկոսադրույքներից բացի կատարում են բազմաթիվ այլ հավելյալ վճարներ։ Խոսքը, այսպես ասած, թաքնված պարտավորությունների մասին է, որ երբեմն գերազանցում են վարկի ամրագրված գինը։

Չիմանալով այդ մասին՝ շատ դեպքերում վարկառուները հետագայում հայտնվում են բարդ կացության առաջ։ Մի բան, որ խնդիրներ է ստեղծում նաեւ վարկերի վերադարձման հետ կապված։ Պատահական չէ, որ բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ կանգնած են այդպիսի դժվարությունների առջեւ եւ չեն կարողանում վերադարձնել վերցրած գումարները։

Թաքնված վարկային պարտավորությունների առկայությունը նորություն չէ Հայաստանի բանկային համակարգում։ Այդպես է եղել տարիներ շարունակ։ Պայմանագրերում ամրագրելով վարկի տոկոսադրույք, միաժամանակ սահմանվում են բազմաթիվ լրացուցիչ վճարներ, որոնց հետեւանքով զգալիորեն մեծանում է տրամադրվող գումարների ծանրաբեռնվածությունը։

Ուսումնասիրելով երեւույթը՝ ֆինանսների նախարարությունը հանգել է եզրակացության, որ խնդիրը լուծման անհրաժեշտություն ունի։ Առավել եւս, որ Հայաստանում օրենսդրությամբ կարգավորված չէ գյուղատնտեսության վարկավորման ոլորտը։ Թեեւ տրամադրվող վարկային ռեսուրսների առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել 24-ը, այնուհանդերձ իրականում վարկերի մարման ծանրաբեռնվածությունը շատ ավելի մեծ է:

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031