Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց 7-րդ կետի` ԵԺԿ բանաձեւը իրավական որեւէ հիմք չունի «Չորրորդ իշխանություն»

Մարտ 11,2015 11:24

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) օրերս ընդունել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ քաղաքական համաժողովի բանաձեւ, որի համաձայն ԵԺԿ-ն վերահաստատում է Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն՝ Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին։

Հայաստանի կողմից ԵԺԿ-ին ներկայացվել էր 9 կետանոց փաստաթուղթ, որը, սակայն, ընդունվել էր ամբողջապես, բացառությամբ 7-րդ կետի, ըստ որի ԵԺԿ-ն պետք է կոչ աներ Թուրքիային ձեռնարկել իր ստանձնած միջազգային պարտավորությունները։

Առանց 7-րդ կետի բանաձեւը, փաստորեն, իրավական որեւէ հիմք չունի, եւ մնում է կոչերի, բարի ցանկությունների հարթության մեջ։ Օրինակ՝ փաստաթղթի 4-րդ կետի համաձայն ԵԺԿ-ն կոչ է անում Թուրքիային ընդունել պատմությունը, ճանաչել Հայոց ցեղասպանության ընդունմանը հետեւող ունեզրկման ներկայիս իրականությունը, ինչպես նաեւ՝ նյութական եւ բարոյական հատուցումն ապահովելու գործում՝ իրականացնել եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին եւ դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը։ Բայց, մերժելով փաստաթղթի 7-րդ կետը, որում ասված է՝ «ԵԺԿ-ն կոչ է անում Թուրքիային ձեռնարկել իր ստանձնած միջազգային պարտավորությունները», բանաձեւը, ստացվում է՝ իրավական որեւէ պարտավորվածություն չի ներկայացնում Թուրքիային՝ նյութական ու բարոյական փոխհատուցում իրականացնելու, պատմական հողերը վերադարձնելու հարցում, եւ խնդիրը կրկին թողնվում է Թուրքիայի հայեցողությանը։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031